Իրանի պաշտպանության նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեն կիրակի օրը նախազգուշացրել է, որ ամերիկացիները չեն կարող սպառնալ Իրանին, քանի որ ամբողջ տարածաշրջանում նրանց բազաները գտնվում են Իրանի նշանառության տակ։ «Մենք թշնամի չենք մեր հարևան երկրներին, նրանք մեր եղբայրներն են, բայց նրանց տարածքում գտնվող ամերիկյան բազաները կդառնան մեր թիրախները», - շեշտել է Նասիրզադեն։               
 

Նախագահ Քոչարյանը դարձել է այս արհավիրքը հաղթահարողի պատասխանատուն

Նախագահ Քոչարյանը դարձել է այս արհավիրքը հաղթահարողի պատասխանատուն
15.02.2025 | 16:00

Փետրվարի 17-ին՝ ժամը 11:00-ին, կկայանա ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի մամուլի ասուլիսը:

Հակաիշխանական և հայրենանվեր հանրության շրջանում հանրային պահանջ կա ձևավորված՝ նախագահ Ռոբերտ Քոչարյանին լսելու:

Նախագահ Քոչարյանին սատարող հանրույթը մեր ազգաբնակչության այն հատվածն է, որը երբեք չի տրվել նրա դեմ ծավալված պոպուլիստական կեղծ բանսարկություններին և գնահատել է նախագահին ըստ նրա գործունեության՝ ըստ արժանվույն, հետևաբար, այս հանրույթը մեր ազգաբնակչության ողջամիտ և իրավագիտակից մասն է (որն էլ կոչվում է վճռական փոքրամասնություն, որն էլ իր ուսերին է վերցնում ծանր անցումային շրջանների հանրային պատասխանատվությունը):

Այս հանրույթը անարդարացիորեն անտեսված է եղել վերջին 4 տարիներին, քանի որ նախագահ Քոչարյանն ինքն էր վճռել համախմբման սկզբունքով և պետական առաջին դեմքի բարոյականության կոդեքսը պահպանելով՝ միանալ դաշտի մյուս ընդդիմադիր ուժերին:

Սակայն, այս հանրույթին զուգահեռ, կա նաև մեկ այլ խումբ քաղաքական ակտիվից, ովքեր դեմ են, որպեսզի նախագահ Քոչարյանը բացարձակ առաջնորդություն ստանձնի և, փաստորեն, ժողովրդի այս հատվածին համախմբի: Այդ խումբը տարբեր պատճառներ է առաջ քաշում, սակայն գլխավոր պատճառն այն է, որ այդ խմբին նորից են «Նոր Հայաստան» խոստացել՝ նոր սերնդի իշխանությամբ, և խոստացել են նաև, որ նրանցից յուրաքանչյուրը իր տեղը կունենա այդ իշխանության շարքերում (հերթական միֆը՝ Վատիկանից): Եվ ահա հիմա, այս օրհասական պահին, քաղաքական այդ ակտիվը ընդդիմանում է այս ծավալուն հանրային պահանջին՝ նորից փորձելով լռեցնել հակաիշխանական հանրության ձայնը:

Քանի որ վերջին շրջանում շատ եմ հարցեր ստանում մեր հայրենակիցներից, թե ինչու եմ անձամբ ինքս սատարում Երկրորդ նախագահին, մի քանի հակիրճ պատասխաններ գրեմ այստեղ:

1. Ռոբերտ Քոչարյանն ունի պատերազմական փորձ, ճգնաժամային կառավարման փորձ, որից դուրս է եկել պատվով՝ թե՛ Արցախի Հանրապետությունում, թե՛ ՀՀ-ում:

2. Նախագահ Քոչարյանը հմուտ արտաքին քաղաքականություն է վարել և եղել է միակ ղեկավարը, ում միջազգային քայլերն ու ելույթները միայն բարձրացրել են պետության հեղինակությունը, հաստատել և հիմնավորել են Արցախի և ՀՀ շահերը:

3. Նախագահ Քոչարյանը եղել է նորանկախ շրջանի միակ նախագահը, ով պատվով է հեռացել իշխանությունից՝ չկառչելով պաշտոնից, ավելին, Մարտի 1-ով պաշտպանել է ՀՀ պետականությունը և ուժեղ երկիր ու բանակ է հանձնել Երրորդ նախագահին:

4. Նախագահ Քոչարյանը մինչ օրս ահ և սարսուռ է պատճառում մեր թշնամիներին, որոնք անթաքույց տենչում են նրա ձերբակալությունը:

5. Նախագահ Քոչարյանը մինչ օրս մեծ հարգանք է վայելում հայրենանվեր և պետականամետ սպայական անձնակազմի շրջանում, պետականության խորհրդանիշ է հանդիսանում նրանց համար:

6. Նախագահ Քոչարյանը սկզբունքայնության, վճռականության և հմուտ դիվանագետի մարմնավորում է ՀՀ հարյուր հազարավոր քաղաքացիների համար: Սրանք այն հատկանիշներն են, որոնք այսօր կենսական անհրաժեշտություն են պայքարող քաղաքացու համար, և սա էլ այսօր ձևավորված հանրային պահանջի բուն պատճառն է:

7. Եվ ի վերջո, նախագահ Քոչարյանը դարձել է այս արհավիրքը հաղթահարողի պատասխանատուն, քանի որ 2021-ին գրեթե 300 000 ՀՀ քաղաքացիներ հենց նրա՛ն ապավինելով են ձայն տվել «Հայաստան» դաշինքին և հենց նրա՛ն են վստահել այդ գործը:

Հ.Գ. Եթե դաշտում լիներ որևէ այլ գործիչ, որը կունենար վերը շարադրված փորձը և հեղինակությունը, կսատարեի նաև նրան: Բայց չկա, և մենք չունենք ևս 10 տարի, որպեսզի սպասենք այդ գործչի կամ գործիչների ի հայտ գալուն:

Էլիզա Առաքելյան

Դիտվել է՝ 3892

Մեկնաբանություններ