16.04.2013|
02:10
Չնայած «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը Երևանի ավագանու ընտրություններին մասնակցում է` սկսելով մայրաքաղաքից ու «փոխելով» այն, բայց դեռ խնդիր ունի իրենց մոտեցումները փոխելու հարցում: ՀՀԿ-ին անխնա քննադատող ԲՀԿ-ն հետ չի մնում նրանից: Դա են վկայում խմբագրության երեկվա ահազանգերը: Տարբեր համայնքներից քաղաքացիները մեզ տեղեկացրին, որ երիտասարդները դռնեդուռ ընկած «հավաքագրում» են մարդկանց: Երեկ սա նաև մեր «մաշկի» վրա զգացինք: Բարետես երիտասարդները, նախօրոք կազմած ցուցակով, թե տվյալ շենքում ով է գրանցված, դռներ են թակում ու առանց տեղեկացնելու ում, ինչ, որտեղ, միանգամից ասում. «Գրեմ, չէ՞, ձեր անունները»: