«Մենք կարող ենք քննարկել ՆԱՏՕ-ի ընդլայնումը դեպի Ռուսաստանի սահման դադարեցնելու հարցը։ Սա նրանց անվտանգության շահն է: Մենք բազմիցս ասել ենք, որ մեզ համար ՈՒկրաինայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին օրակարգում չէ։ Եվ մենք միակ երկիրը չենք, որը դա ասում է։ Ես կարող եմ անվանել ՆԱՏՕ-ի ևս չորս երկիր, որոնք կհաստատեն դա»,- հայտարարել է ԱՄՆ նախագահի հատուկ դեսպանորդ Քիթ Քելլոգը։ Նա կոչ է արել Կիևին չհրաժարվել Մոսկվայի հետ ուղիղ բանակցություններից և մասնակցել հունիսի 2-ին Ստամբուլում կայանալիք հանդիպմանը:               
 

«Գենդեր» բառը որպես հայհոյանք է հնչում»

«Գենդեր» բառը որպես հայհոյանք է հնչում»
31.01.2014 | 01:25

«Այսօր խնդիր է դրված ոտնահարել ազգային իրական արժեքները։ Սա միայն հայության խնդիրը չէ։ Նպատակ է դրված ցանկացած ճանապարհով կրճատելու մարդկության թիվը»,- երեկ «Իրատես de facto» ակումբում «Ընդդեմ քրիստոնեական արժեքների» թեմայի շրջանակում ասաց ԽԱՉԻԿ ՍՏԱՄԲՈԼՑՅԱՆԸ՝ վկայակոչելով արդեն ընդունված օրենքներ և քննարկման փուլում գտնվող օրինագծեր, որոնք վտանգում են մեր ազգային արժեքները։ Ըստ բանախոսի, այս իրավիճակից դուրս գալու լավագույն ելքը նմանատիպ օրենքներ չընդունելն է կամ, Ռուսաստանի օրինակով, պետք է սահմանել մի օրենք, համաձայն որի, կարգելվի մանկապղծության, համասեռամոլության քարոզչությունը։
Տեր ԿՅՈՒՐԵՂ քահանա ՏԱԼՅԱՆՆ էլ հավելեց. «Սա պատերազմ է՝ հայտարարված Աստծո, բարոյական օրենքների դեմ։ Չարը փորձում է մարդուն վերացնել, կործանել, դրանով իսկ փորձում է Աստծո դեմ պայքարել։ Ես զարմանում եմ, որ մենք այս տեսակ հարցեր ենք քննարկում։ Եթե մենք քրիստոնյա հասարակություն ենք, բայց չենք, պետք է այս հարցերը քննարկման անգամ չդնեինք»,- ասաց տեր հայրը՝ փաստելով, թե լավ է, որ գոնե մեզանում «գենդեր» բառը որպես հայհոյանք է հնչում։ «Այսինքն, գտել է իր ճիշտ տեղը»,- վստահեցրեց տեր Կյուրեղը, շարունակելով, որ ավելի լավ է հետամնաց համարվել, քան այս կերպ՝ առաջադեմ։ Ըստ հոգևորականի, եթե Հայաստանում «գենդերին» առնչվող օրենքներ են ընդունվում, դրանք չեն կարող մնալ թղթի վրա, քանի որ այդ «զանգվածը» կօգտվի դրանից. «Եթե, չունենալով օրենքներ, այդ միասեռականներն այդքան ագրեսիվ են ու լկտի, օրենքներ լինելու դեպքո՞ւմ ինչ կլինեն»։


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 3505

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ