ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն այսօր առավոտյան CNN հեռուստաալիքին հայտարարել է, որ ինքը «չի մտածում» միլիարդատեր Իլոն Մասկի մասին և մոտ ապագայում նրա հետ չի խոսելու։ «Ես նույնիսկ չեմ մտածում Իլոնի մասին։ Նա խնդիր ունի։ Խեղճը խնդիրներ ունի», - ասել է Թրամփը։ Այն հարցին, թե արդյոք զրուցե՞լ է Մասկի հետ, նա պատասխանել է. «Ոչ։ Կարծում եմ՝ որոշ ժամանակ նրա հետ չեմ խոսի, բայց նրան ամենայն բարիք եմ մաղթում»։               
 

Ադրբեջանի ՊՆ-ն հերքում է հայկական հատուկ գործողության տեղեկատվությունը

Ադրբեջանի ՊՆ-ն հերքում է հայկական հատուկ գործողության տեղեկատվությունը
22.11.2014 | 22:27

«Հայկական զինված ուժերի կողմից խոցված ուղղաթիռի անկման վայրում հատուկ գործողություն իրականացնելու, ադրբեջանական զինված ուժերի կորուստների մասին տեղեկատվությունը ամբողջովին հիմնազուրկ է և հանդիսանում է հերթական սադրանքը»՝ հայտարարել է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը:

Դիտվել է՝ 2847

Մեկնաբանություններ