ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն այսօր առավոտյան CNN հեռուստաալիքին հայտարարել է, որ ինքը «չի մտածում» միլիարդատեր Իլոն Մասկի մասին և մոտ ապագայում նրա հետ չի խոսելու։ «Ես նույնիսկ չեմ մտածում Իլոնի մասին։ Նա խնդիր ունի։ Խեղճը խնդիրներ ունի», - ասել է Թրամփը։ Այն հարցին, թե արդյոք զրուցե՞լ է Մասկի հետ, նա պատասխանել է. «Ոչ։ Կարծում եմ՝ որոշ ժամանակ նրա հետ չեմ խոսի, բայց նրան ամենայն բարիք եմ մաղթում»։               
 

Քաղաքապետ Տարոն Մարգարյանն առաջին դասարան է ուղեկցել որդուն

Քաղաքապետ Տարոն Մարգարյանն առաջին դասարան է ուղեկցել որդուն
01.09.2016 | 12:19

Գիտելիքի և դպրության օրը Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն ընտանիքի անդամների հետ միասին առաջին դասարան է ուղեկցել որդուն՝ Մուշեղին: Երևանի թիվ 177 դպրոցը հերթական անգամ իր հյուրընկալ դռներն է բացել առաջին դասարանցիների առջև: Դպրոցի բակում կազմակերպված միջոցառումից հետո քաղաքապետ Տարոն Մարգարյանը ՀՀ ԱԺ պատգամավոր Ռոբերտ Սարգսյանի և Ավան վարչական շրջանի ղեկավար Մանվել Ջավադյանի հետ միասին շրջել է դպրոցի բոլոր առաջին դասարաններով, զրուցել փոքրիկների հետ ու շնորհավորել նրանց Գիտելիքի և դպրության օրվա առթիվ:

Ծնողներին և ուսուցիչներին էլ քաղաքապետը մեկ անգամ ևս վստահեցրել է, որ ուսումնական հաստատությունների նկատմամբ ցուցաբերվող մշտական ուշադրությունն ու հանրակրթական դպրոցներում Երևանի քաղաքապետարանի կողմից իրականացվող ծրագրերը լինելու են շարունակական:

Պատասխանելով լրագրողների հարցերին` քաղաքապետ Տարոն Մարգարյանը նշել է, որ արդեն 4-րդ անգամն է, որ սեպտեմբերի 1-ին որպես առաջին դասարանցու ծնող է այցելում դպրոց, ինչն իսկապես հաճելի զգացողություն է:


«30 տարի առաջ ես էլ եմ առաջին անգամ ոտք դրել թիվ 177 դպրոց և արդեն 4-րդ անգամ իմ զավակներին եմ ուղեկցում այս կրթօջախ: Ուրախ եմ ու հպարտ, որ այն դպրոցում, որտեղ ես և կինս ենք սովորել, այսօր սովորում են նաև մեր երեխաները: Օգտվելով առիթից` շնորհավորում եմ բոլորին և հատկապես առաջին դասարանցիներին, նրանց ծնողներին ու մանկավարժներին: Համոզված եմ, որ բոլոր ծնողների համար իսկապես մեծ ուրախություն է իրենց երեխաներին առաջին անգամ դպրոց ուղեկցելը: Մեր երեխաների համար էլ սա մի նոր աշխարհ է` գիտելիքներ ստանալու, նոր կյանքի սկիզբ: Ու վստահ եմ, որ այն գիտելիքները, որ այս տարիների ընթացքում ձեռք կբերեն մեր երեխաները, վաղը կծառայեն մեր երկրի ու պետության կայացմանն ու շենացմանը»,- ընդգծել է քաղաքապետը:

Դիտվել է՝ 3852

Մեկնաբանություններ