ԱՄՆ-ի պետքարտուղար Մարկո Ռուբիոն շաբաթ օրը հեռախոսազրույց է ունեցել ռուսաստանցի պաշտոնակից Սերգեյ Լավրովի հետ՝ վերջին բանակցությունների վերաբերյալ տեղեկություն ստանալու նպատակով։ «Մի կողմից, մենք փորձում ենք խաղաղության հասնել և վերջ դնել շատ արյունալի, թանկարժեք և կործանարար պատերազմին, ուստի որոշակի համբերություն է պահանջվում։ Մյուս կողմից, մենք զուր վատնելու ժամանակ չունենք։ Աշխարհում շատ այլ բաներ են տեղի ունենում, որոնց մենք նույնպես պետք է ուշադրություն դարձնենք»,- ընդգծել է Ռուբիոն։               
 

Սեպտեմբերի 30-ի դրությամբ ընդհանուր առմամբ մթերվել է 62 981.9 տոննա խաղող

Սեպտեմբերի 30-ի դրությամբ ընդհանուր առմամբ մթերվել է 62 981.9 տոննա խաղող
01.10.2016 | 19:05

Վերամշակող ընկերությունները 2016 թվականի սեպտեմբերի 30-ի դրությամբ ընդհանուր առմամբ մթերել են 62981.9 տոննա խաղող։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը։

Մասնավորապես՝

ՀՀ Արարատի մարզում խաղողի մթերումները սկսել են «Վեդի Ալկո», «Տավինկո», «Երասխի գինու գործարան», «Արարատի գինու գործարան», «Ավշարի գինու գործարան», «Վան-777», «Շատո Առնո» ՍՊԸ-ները, «Երևանի կոնյակի գործարան» ՓԲԸ-ն՝ Այգավանի մթերման կետում, «Պռոշյանի կոնյակի գործարան» ՍՊԸ-ն Մրգավանի մթերման կետում, «Երևանի «Արարատ» գինու-օղու-կոնյակի կոմբինատ» ԲԲԸ-ն՝ Մասիսի մթերման կետում և «Արտաշատ վինկոն» ՓԲԸ-ն:


ՀՀ Արմավիրի մարզում խաղողի մթերումները սկսել են «Ալվան», «Մերձավանի կոնյակի գործարան», «Արփենիկ գինու կոնյակի գործարան» ՍՊԸ-ները, «Երևանի կոնյակի գործարան» և «Իջևանի գինու, կոնյակի գործարան» ՓԲԸ-ները՝ Արմավիրի մթերման կետերում, «Տիեռաս դե Արմենիա» և «ՄԱՊ» ՓԲԸ-ները, «Պռոշյանի կոնյակի գործարան» ՍՊԸ-ն՝ Արմավիրի մթերման կետում, «Երևանի «Արարատ» գինու-օղու-կոնյակի կոմբինատ» ԲԲԸ-ն՝ Ամասիայի մթերման կետում և «Սամկոն» ՍՊԸ-ն՝ Հացիկի մթերման կետում:

ՀՀ Արագածոտնի մարզում մթերումները սկսել են «Արմենիա վայն» գործարան», «Վան Արդի», «Ոսկեվազի գինու գործարան» և «Հայասի գրուպ» ՍՊԸ-ները:

ՀՀ Կոտայքի մարզում խաղողի մթերումները սկսել է «Եղվարդի գինու գործարան» ԲԲԸ-ն և «Երևանի շամպայն գինիների գործարան» ԲԲԸ-ն Քանաքեռավանի մթերման կետում:

ՀՀ Տավուշի մարզում խաղողի մթերումները սկսել են «Երևանի կոնյակի գործարան» ՓԲԸ-ն Բերդի մթերման կետում, «Երևանի շամպայն գինիների գործարան» ԲԲԸ-ն Քանաքեռավանի մթերման կետում և «Իջևանի գինու, կոնյակի գործարան» ՓԲԸ-ն:

ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը խաղողի մթերման պայմանագիր չունեցող գյուղացիական տնտեսություններին առաջարկում է պայմանավորվածություններ ձեռք բերել մթերող ընկերությունների հետ՝ խաղողի իրացումն առանց հերթերի կազմակերպելու նպատակով:

Դիտվել է՝ 4838

Մեկնաբանություններ