Իսրայելը և Իրանը կարող են համաձայնության գալ ռազմական գործողությունները դադարեցնելու շուրջ՝ լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, հավելելով, որ դրա ժամանակը հասունացել է։ «Բայց երբեմն խնդիրը պետք է լուծել կռվելով։ Կտեսնենք, թե ինչ կլինի։ Կարծում եմ՝ կան բոլոր հնարավորությունները, որ համաձայնություն լինի»,- ասել է Թրամփը։               
 

Խոզը միշտ էլ խոզ է մնում

Խոզը միշտ էլ խոզ է մնում
20.12.2024 | 14:07

Խոզին մի՛ թող մտնի տաճար.

Նա ի բնե չունի դարձի որևէ ճար,

Որքան նրան մաքրե՛ս, լվա՛ս՝

Չի սրբանում, նույնն է մնում՝

հավե՜րժ անբան, հավե՜րժ տհաս:

Աղբյուսասեր իր բարքերո՜վ՝

ամեն սուրբ բան անարգելով՝

Երբ լվացվի՝ ավելի է գազանանում ու խոզանում.

ավելի է գոռոզանում,

Աղբ է սարքում ակնածելի ամե՛ն սուրբ բան, ակնածելի ամե՛ն անուն,

երբ շուրջն աղբ է, այդժամ է նա հանգստանում:

Որովհետև խոզին ի՜նչ սուրբ երազի թև,

մտքի թռիչք, կամ բարության արդար շերտեր,

Նրա համար կյանքն Անհունի՝ աղբյուսն է լոկ,

Հարկ է դրանց մարմնեղեն տաճարներից դո՛ւրս շպրտել,

Աստծո Խոսքո'վ, և... անողո՛ք:

Մաքսիմ ՈՍԿԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 3230

Մեկնաբանություններ