Ռուսաստանը և ԱՄՆ-ը նախնական որոշում են կայացրել խորհրդակցությունները Ստամբուլից տեղափոխել իրենց մայրաքաղաքներ, բանակցությունների նոր փուլը տեղի կունենա «շատ մոտ ապագայում՝ Մոսկվայում՝ տեղեկացրել է ՌԴ դեսպան Ալեքսանդր Դարչիևը։ «Ռուս-ամերիկյան հարաբերությունների վերականգնման գործընթացը դանդաղում է ոչ միայն Սպիտակ տան հակառակորդների կողմից՝ ի դեմս «խորքային պետության», այլև Կոնգրեսի «բազեների», որտեղ ձևավորվել է կայուն հակառուսական լոբբի»,- ընդգծել է դեսպանը:               
 

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ՝ ԻՆՏԵՐՆԵՏ ՇԱՀՈՒՄՈՎ ԽԱՂԵՐՈՒՄ ՍՏՎԵՐԱՅԻՆ ՄԵԽԱՆԻԶՄՆԵՐԻ ԲԱՑԱՀԱՅՏՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱԳԻՐ ԿՆՔԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ՝   ԻՆՏԵՐՆԵՏ ՇԱՀՈՒՄՈՎ ԽԱՂԵՐՈՒՄ  ՍՏՎԵՐԱՅԻՆ ՄԵԽԱՆԻԶՄՆԵՐԻ   ԲԱՑԱՀԱՅՏՄԱՆ  ՆՊԱՏԱԿՈՎ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ  ՀՈՒՇԱԳԻՐ ԿՆՔԵԼՈՒ ՄԱՍԻՆ
11.02.2025 | 22:40
Հայաստանում ինտերնետ շահումով խաղերի ոլորտի աննախադեպ աճի հետևանքով առաջացած խնդիրների ուսումնասիրության նպատակով այսօր կնքվել է համագործակցության հուշագիր "Ազգային անվտանգության ծառայության պահեստազորի սպաների միության" և "Գիտակից հասարակություն" սոցիալ-իրավական կենտրոն հասարակական կազմակերպության միջև։
Վերջին վեց տարիների ընթացքումՀայաստանում ինտերնետ շահումով խաղերի ոլորտում կատարված խաղադրույքների ընդհանուր գումարը աճել է աննախադեպ 2037% ով՝ կազմելով շուրջ 67 միլիարդ ԱՄՆ դոլար։ Այդ գումարների ծագումը լուրջ հարցեր է առաջացնում, մասնավորապես՝ անհասկանալի է, թե ինչ աղբյուրներից են գոյանում այդ գումարները և ինչպես և ում են տրվել շուրջ 65 միլիարդ ԱՄՆ դոլար շահումները, ինչպես նաև՝ ինչ վերահսկողության մեխանիզմներ են ներդրված պետության, իրավապահ մարմինների և Կենտրոնական բանկի կողմից՝ այս գործընթացի կառավարման համար։
Ուշադրության է արժանի նաև այն հանգամանքը, որ նշված խնդիրը ներառում է ոչ միայն ֆինանսական վերահսկողության անհրաժեշտություն, այլև ուղիղ առնչություն ունի ազգային անվտանգության հետ՝ հնարավոր փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի համատեքստում։
Միևնույն ժամանակ, հարյուր հազարավոր քաղաքացիներ, ներառյալ սոցիալականապես խոցելի խմբերի ներկայացուցիչները, հայտնվել են ֆինանսական ծանր իրավիճակում՝ զրկվելով իրենց խնայողություններից՝ վտանգելով ընտանիքների սոցիալական բարեկեցությունը։
Այս պայմաններում առաջնային նպատակ է հասարակության պաշտպանությունը ինտերնետ շահումով խաղերից առաջացող կախվածությունից, որը ոչ միայն հանգեցնում է անձնական և ընտանեկան լուրջ հետևանքների, այլև խորացնում է երկրի սոցիալական ու տնտեսական ճգնաժամը՝ սպառնալով հասարակության կայունությանը և համընդհանուր բարօրությանը։
Այս առնչությամբ ԱԱԾ պահեստազորի սպաների միությունը հանրային հիմունքներով աջակցություն է ցուցաբերելու «Գիտակից հասարակություն» սոցիալ-իրավական կենտրոն հասարակական կազմակերպությանը՝ ոլորտին առնչվող հարցերի և խնդիրների վերաբերյալ խորհրդատվության, ուսումնասիրությունների և վերլուծությունների իրականացման, սպառիչ տեղեկություններ ստանալու և հիմնավորված եզրակացությունների հանգելու նպատակով։
Սույն նախաձեռնությանը իրավաբանական ուղեկցում կցուցաբերվի «Միքայել Համբարձումյան և գործընկերներ» ՍՊ ընկերության կողմից։
Համագործակցության կոչ ենք անում շահագրգիռ կողմերին՝ ինտերնետ շահումով խաղերի ոլորտի գործունեությանն առնչվող հնարավոր ստվերային և կոռուպցիոն երևույթները վեր հանելու, գումարային շարժերը առավել թափանցիկ ու վերահսելի դարձնելու մեխանիզմներ ներդնելու, և ոլորտը կարգավորելու նպատակով։
Արծածվող խնդիրների վերաբերյալ տեղեկատվություն մեզ տրամադրելու դեպքում պատշաճ գաղտնիությունը երաշխավորվում է։
Դիտվել է՝ 2546

Մեկնաբանություններ