Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն և ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը լարված հեռախոսազրույց են ունեցել Իրանին դիմակայելու ուղիների վերաբերյալ, ինչը հերքել է նախկինում տարածված այն պնդումները, թե նրանք միասնական դիրքորոշում ունեն Թեհրանին միջուկային զենքի ձեռքբերումն արգելելու հարցում։ Ըստ որոշ տեղեկությունների՝ Թրամփը Նեթանյահուին ասել է. «Ես ուզում եմ դիվանագիտական լուծում իրանցիների հետ: Ես հավատում եմ լավ գործարք կնքելու իմ կարողությանը»:               
 

Օր 35

Օր 35
06.04.2025 | 10:31

Տե‘ր, շնորհակալ եմ լույս տեսնելու, օդ շնչելու, բնության ձայները լսելու տվածդ շնորհից։

Այսօր Մեծ Պահքի վեցերորդ կիրակին է և կոչվում է Գալստյան:

Տե՛ր, եթե ամեն մեկս իսկական քրիստոնյա լինեինք, գիտակցենք, որ քրիստոնեությունը բարեպաշտության, ժուժկալության հոգեվիճակ է ու մեկ-մեկ կարդայինք Սուրբ Գիրքը, Հայ Եկեղեցու ՈՒսուցիչներին, կամ լսեինք եկեղեցում Պատարագ, խոսեինք քահանայի հետ ... համոզված եմ, չէինք մոլորվի ու կեղծ փրկչի հետևից չէինք գնա, որի արդյունքը մեր հազարավոր զավակների սպանդը ու Հայրենիքի զգալի հատվածի կորուստը եղավ։

Այս կիրակին Հիսուս Քրիստոսի Առաջին Գալստյան` մարդեղության հիշեցումն է: Հաստատվեց այն ճշմարտությունը, որ Փրկչի Գալստյամբ հնարավորություն ընձեռնվեց մարդկությանն առաջնորդվել փրկության ուղով: Այս կիրակին միևնույն ժամանակ Երկրորդ Գալստյան խորհուրդն ունի: Ավետարաններում և առաքյալների թղթերում Երկրորդ Գալստյանը նվիրված բազում հատվածներ կան: Տերը զգուշացնում է Երկրորդ Գալստյան և դրա նախանշանների մասին.

«Զգույշ եղեք, գուցե մեկը ձեզ խաբի, որովհետև շատերը կգան իմ անունով ու կասեն, թե՝ ես եմ Քրիստոսը. և շատերին կմոլորեցնեն: Լսելու եք պատերազմների ձայներ և պատերազմների լուրեր․․․

Ազգ ազգի դեմ պիտի ելնի, և թագավորությունը՝ թագավորության դեմ, և պիտի լինեն սով, համաճարակ ու տեղ-տեղ երկրաշարժներ: Սակայն այս ամենը սկիզբն է երկանց ․․․

Եվ բազում սուտ մարգարեներ պիտի ելնեն ու շատերին պիտի մոլորեցնեն: Եվ անօրինության շատանալուց՝ շատերի սերը պիտի ցամաքի: Բայց ով մինչև վերջ համբերեց, նա պիտի փրկվի» (Մատթ. 24:4-13):

Գալստյան կիրակիի խորհուրդը համբերության, բարեպաշտության, առաքինության կոչն է, որովհետև հոգու բյուրեղացմամբ և ճշմարիտ հավատով մարդ կարող է սպասել Տիրոջ Հրաշափառ Գալստյանն ու երբեք չի խաբվի, չի ստեղծի կեղծ կուռքեր ու նրանց հետևի, մոռանալով Աստծո Էությունը։

Տե՛ր, համբերություն, իմաստություն եմ հայցում, ամեն օր, ամեն պահ։

Ամեն

Նարինե ԿԻՐԱԿՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 2855

Մեկնաբանություններ