ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն այսօր առավոտյան CNN հեռուստաալիքին հայտարարել է, որ ինքը «չի մտածում» միլիարդատեր Իլոն Մասկի մասին և մոտ ապագայում նրա հետ չի խոսելու։ «Ես նույնիսկ չեմ մտածում Իլոնի մասին։ Նա խնդիր ունի։ Խեղճը խնդիրներ ունի», - ասել է Թրամփը։ Այն հարցին, թե արդյոք զրուցե՞լ է Մասկի հետ, նա պատասխանել է. «Ոչ։ Կարծում եմ՝ որոշ ժամանակ նրա հետ չեմ խոսի, բայց նրան ամենայն բարիք եմ մաղթում»։               
 

Դատական իշխանությունը պետք է անկախ լինի ոչ միայն կառավարությունից, այլև ցանկացած ազդեցությունից

Դատական իշխանությունը պետք է անկախ լինի ոչ միայն կառավարությունից, այլև ցանկացած ազդեցությունից
22.04.2025 | 11:31

«Մենք համոզվա՞ծ ենք, որ երբ կառավարությունից անկախ է դատական համակարգը, ուրիշ որևէ տեղից կախված չէ»:

Նիկոլ Փաշինյան

Նիկոլ Փաշինյանի այս խոսքը կեղծ երկընտրանք է՝ իբր եթե դատարանը անկախ է կառավարությունից, ապա անպայման ուրիշ ինչ-որ տեղից է կախված։

Սա նախապես մերժում է իրական անկախության և անկողմնակալության հնարավորությունը, ոտնահարում է իշխանությունների տարանջատման սկզբունքը և փաստացի ակնարկում, որ դատարանը պետք է կախված լինի հենց գործադիր իշխանությունից։

Այսպիսի մոտեցումը բացահայտում է, որ Փաշինյանը ոչ միայն չի հավատում անկախ դատական համակարգի գաղափարին, այլ նաև արդարացնում է գործադիրի միջամտությունը արդարադատությանը՝ դեմ գնալով ժողովրդավարության և իրավունքի գերակայության հիմնարար սկզբունքներին։

Դատական իշխանությունը պետք է անկախ լինի ոչ միայն կառավարությունից, այլև ցանկացած քաղաքական, ֆինանսական, օլիգարխիկ, արտասահմանյան կամ ստվերային կենտրոնների ազդեցությունից։

Փայլակ ՉՈԲԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 2937

Մեկնաբանություններ