Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Երբեք մի դատեք

Երբեք մի դատեք
13.05.2025 | 00:00
Մի աննման ուրախություն է հաջորդում այն հաղթանակին, որ տանում եք ինքներդ ձեր դեմ: Չեք կարող նվաճել ու ձեր ազդեցության տակ պահել ուրիշներին, մինչև որ դուք կատարելապես չհաղթահարեք ձեր անձը:
Կկարողանա՞ք ձեզ բացարձակապես աներեր պահել նեղությունների դիմաց:
Մի պահ մտածեք Իմ մասին. կանգնած ծաղրող զինվորների առաջ. ահա նրանք ծաղրում ու հայհոյում են Ինձ, ապտակում, թքում Ինձ վրա: Ես ոչինչ չեմ ասում. չեմ արտաբերում և ոչ մի բառ:
Փորձեքտեսնել Իմ այս կեցվածքը` իբրև Արտահայտություն Աստվածային Զորության: Իմացեք, որ այս կատարյալ լռության, կատարյալ ինքնատիրապետումի զորությամբ միայն դուք կկարողանաք ապացուցել ձեր կառավարելու իրավունքը:
Երբեք մի դատեք այլոց: Մարդու սիրտը այնքան նուրբ ու այնքան բարդ է, որ միայն Իր Արարիչը կարող է այն ճանաչել:
Ամեն մի սիրտ իրապես տարբեր է և գործում է տարբեր շարժառիթներով. կախված այլազան իրադարձությունների ազդեցությունից, և ենթակա այնքան տառապանքների:
Նման իրավիճակում, ինչպե՞ս կարող է որևէ մեկը դատել մյուսին:
Ինձ թողեք կյանքի հանելուկների կծիկը քանդելու գործը: Հասկանալը Ինձ թողեք:
Վստահ եղեք, որ Ես կարող եմ ուղղել նրանց սխալները:
Մեկնաբանել
Դիտվել է՝ 923

Մեկնաբանություններ