«Մենք կարող ենք քննարկել ՆԱՏՕ-ի ընդլայնումը դեպի Ռուսաստանի սահման դադարեցնելու հարցը։ Սա նրանց անվտանգության շահն է: Մենք բազմիցս ասել ենք, որ մեզ համար ՈՒկրաինայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին օրակարգում չէ։ Եվ մենք միակ երկիրը չենք, որը դա ասում է։ Ես կարող եմ անվանել ՆԱՏՕ-ի ևս չորս երկիր, որոնք կհաստատեն դա»,- հայտարարել է ԱՄՆ նախագահի հատուկ դեսպանորդ Քիթ Քելլոգը։ Նա կոչ է արել Կիևին չհրաժարվել Մոսկվայի հետ ուղիղ բանակցություններից և մասնակցել հունիսի 2-ին Ստամբուլում կայանալիք հանդիպմանը:               
 

Դուք իրավունք չունեք խոսելու կեղծիքներից

Դուք իրավունք չունեք խոսելու կեղծիքներից
30.05.2025 | 14:09

Բոլորն էլ գիտեն, որ կան կուսակրոն քահանաներ, որոնք երեխա ունեն: Ոմանք նաև գիտեն, թե ինչու է այդպես եղել:

Բայց այդ կեղծիքի մասին կարող են խոսել հավատացյալները, եկեղեցու հետևորդները կամ նրանք, ովքեր եկեղեցու դերն ըմբռնում են հայերի իրավունքների պաշտպանության գործում։

* Բայց որևէ դեպքում չի կարող դրա մասին խոսել կեղծիքների թագավորությունը՝ ՔՊ-ն:

* Չի կարող նա, ով հազարավոր եկեղեցիներ, վանքեր, խաչքարեր, թանգարաններ է հանձնել քնած մարդուն սպանող քաղաքակրթությանը, կեղծիքի մեջ մեղադրել ուրիշին:

* Չի կարող կեղծիքի մասին խոսել մեկը, ով ասել է Արցախը Հայաստան է ու վերջ և 3 տարի ամեն օր, ամեն վայրկյան հանձնում էր Արցախը:

* Չի կարող կեղծիքի մասին խոսել մեկը, ով ասում էր սուպերվարչապետական համակարգը պետք է վերացնել, իսկ իշխանության գալուց հետո էլ ավելի խորացրեց սուպերվարչապետական համակարգը:

* Չի կարող կեղծիքի մասին խոսել մեկը, ով ասում էր՝ ձեռքերս կկտրեք, թե տարածք տամ, հետո հանձնեց Տավուշի տարածքները:

* Չի կարող կեղծիքի մասին խոսել նա, ով ժողովրդին ասում էր՝ Հայաստանի սահմանների հետ հարց լինի, կգամ հրապարակ ձեզ հետ՝ ժողովրդի հետ հարցը կլուծենք, բայց Գորիս-Կապան ճանապարհը բոլորից թաքուն հանձնեց, Սյունիքի միջանցքը բոլորից թաքուն մեն-մենակ տալիս է:

* Չի կարող կեղծիքից խոսել նա, ով Պողոս Պողոսյանի սպանությունն էր տարիներ շարունակ թնդացնում, իսկ ինքը հղի Սոնա Մնացականյանի վրաերթն է կոծկում:

* Չի կարող կեղծիքից խոսել նա, ով ժողովրդին բարեկեցիկ կյանք էր խոստանում, թալնը վերադարձնել էր խոստանում, բայց հարկի մատերիալ սարքած ճռռցնում ա բոլորին:

* Չի կարող կեղծիքից խոսել նա, ով ժողովրդավարություն էր խոստանում, բայց պատգամավորներին SNS էր գրում, որ մանդատը վայր դնեն:

* Չի կարող կեղծիքից խոսել նա, ով Ռոբերտ Աբաջյանի կեղծ պապիկ է բեմ բարձրացնում, իսկ հետո Աբաջյանի պահածը հանձնում Ադրբեջանին:

* Չի կարող կեղծիքից խոսել նա, ով պատգամավորական մանդատը վայր չդնելու համար մարդու սեռական կողմնորոշումն ու անկողինն է բացահայտում:

* Չի կարող կեղծիքից խոսել նա, ով Մեծ Բրիտանիայի քաղաքացիություն ունեցող Արմեն Սարգսյանին պահեց նախագահի պաշտոնում:

* Չի կարող կեղծքիքից խոսել նա, ով կեղծեց ու գողացավ ժողովրդի ընտրությունը Երևանի, Ալավերդու, Գորիսի, Վանաձորի ընտրություններում:

* Չի կարող կեղծիքից խոսել նա, ով եկավ իշխանության իբր Ազգային ժողովի դռները բացեց ժողովրդի առաջ, հետո պլոմբեց էլ դու սուս:

* Չի կարող կեղծիքից խոսել նա, ով իրեն հավատացյալի տեղ է դնում, բայց թքում է քաղաքացու վրա։

* Չի կարող կեղծիքից խոսել նա, ով կոռուպցիայի ու թալանի դեմ էր խոսում, բայց ուղնուծուծով խրված է, թե կոռուպցիայի, թե թալանի մեջ, ովքեր հարկատուներից միլիարդավոր փողեր են գողանում ու իրար մեջ բաժանում:

* Չի կարող կեղծիքից խոսել նա, ով գեներալ Գրիգորի Խաչատուրովին մարտական խաչ է տալիս, իսկ մի տարի անց գլխին գործ սարքում ու բանտարկում:

* Չի կարող կեղծիքից խոսել նա, ով պաչել է կուսակրոն քահանայի խաչը, օրհնություն է ստացել նրանից, իսկ հիմա Ադրբեջանի հայեցողությամբ ուզում է քանդել եկեղեցին:

* Չի կարող կեղծիքից խոսել նա, ով Արցախի պատերազմն ասում էր՝ սա մեր Սարդարապատն ա, բայց ինձ ու քեզ տարել էր սպանելու, որ Արցախը հանձնի:

Հա, Հանաստանը կեղծիքի մեջ է ապրել անկախությունից ի վեր, բայց այդ կեղծիքներն իմ ու քո գործն են, ոչ թե մեր ապագան իմ ու քո պապերին դահիճներին հանձնած, դավաճանության և կեղծավորության կրոնի հետևորդ Քաղաքացիական պայմանագրի:

Կեղծիքից եք ուզում խոսել, խոսեք թուրքական կեղծիքից, որ միլիոնավոր մարդկանց սրի քաշած կրոնափոխ են արել, մտցրել են Թուրքիայի դրոշի տակ։

Կեղծիքից եք ուզում խոսել, խոսեք Ադրբեջանի կեղծիքից, որ 30 տարի մեր ոգին ու բանակի դեմը չկարեցավ առնի, ձեզ պես դավաճաններին օգնեց կեղծիքով գաք իշխանության, որ հայերին քնացնի, քնի մեջ սպանի

Հայաստանի կեղծիքները բուժման կարիք ունեին, ոչ թե Հայաստանը վերացնելու և կեղծիքի սև խոռոչը մտցնելու։

Որքան հայերին ոչնչացնելու համար ստեղծված կեղծ պետությունը՝ Ադրբեջանն է կեղծ, նույնքան էլ կեղծ է հայերին ոչնչացնելու համար ստեղծված Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը։

Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 855

Մեկնաբանություններ