Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Իրական հայերը հաշտ չեն այս ամենի հետ

Իրական հայերը հաշտ չեն այս ամենի հետ
29.01.2025 | 16:43

Եղել են դեպքեր, որ երկարատև պատերազմների մեջ եղած փոքր ժողովուրդները փորձել են խաղաղության գործընթացի գնալ: Օրինակ, 1995-ին Իսրայելի վարչապետ Իցհակ Ռաբինը, որը նախորդիվ պատերազմների մասնակից և հերոս էր համարվում:

Նա և իր արտաքին գործերի նախարար Շիմոն Պերեսը նախաձեռնեցին, մարդկանց քարոզեցին, գաղտնի բանակցեցին, հետո գնացին Վաշինգտոն ու Պաղեստինի ազատագրության կազմակերպության հետ ստորագրեցին թուղթը: Խաղաղության դիմաց զիջելու էին նաև տարածքներ: Հաջորդիվ սրանք նաև դարձան Խաղաղության Նոբելյան մրցանակակիր: Բայց...

Շուրջ մեկ տարի անց, հերթական խաղաղության երթի ժամանակ, ազգայնական (ծայրահեղական համարվող) ուսանողը կրակոցով սպանեց վարչապետին, և հրեաների շահերի դեմ համարվող խաղաղության գործընթացը ոնց սկսվել էր, այդպես էլ հետզհետե սկսեց մարել: Հակառակ կողմը այս գործընթացը թուլության նշան էր ընդունել, բայց հրեաները արագ հետ եկան:

Պատկերացրեք, որ Իսրայելի վարչապետը փորձեր Հոլոքոստը կասկածի տակ առնել, ինչ կպատահեր նրա հետ:

Իսկ Հայաստանի ազգային սրբավայր Եռաբլուր են այցելում հայ ազգի զոհաբերություններն ու մաքառումները ուրացածներն ու դավաճանները, և շատերը, կարծես, հաշտ են սրա հետ:

Ես վստահ եմ, որ հայերը հաշտ չեն այս ամենի հետ, իրական հայերը հաշտ չեն: Ու մենք ենք լինելու որոշողը մեր երկրում, ոչ թե՝ օտարի խամաճիկը: Եվ սրանց դատելու ենք ազգային դատարանում: Ո՛չ, ինքնադատաստան չենք անելու, դատելու ենք իրենց գործած հանցանքներին համարժեք, հանրայնորեն՝ ի ցույց և դաս մնացած բոլոր հակահայերի:

Հովհաննես Ավետիսյան

Դիտվել է՝ 2807

Մեկնաբանություններ