Լոս Անջելեսում արդեն երրորդ օրն է՝ շարունակվում են անօրինական ներգաղթյալների զանգվածային ձերբակալությունների դեմ բողոքի ցույցերը: Սպիտակ տան աշխատակազմի ղեկավարի տեղակալը ցույցերն անվանել է անկարգություն և քննադատել է Լոս Անջելեսի ոստիկանության դիրքորոշումը, որի ղեկավարը հայտարարել է, որ հրաժարվել է մասնակցել ներգաղթյալների զանգվածային արտաքսումներին: Թրամփը, շրջանցելով նահանգապետին, հրամայել է 2 հազար ազգային գվարդիական ուղարկել անկարգությունների դեմ պայքարելու համար։               
 

Ասում են...

Ասում են...
26.08.2008 | 00:00
.թե Սևանից ոռոգման նպատակով ջուր արտամղելու մասին կառավարության վերջին օրենսդրական փոփոխությունը խորհրդարանում «հորով-մորով» անելու դիմաց «կապուտաչյա գեղեցկուհու» ափին գտնվող օբյեկտների տերերից վաղօրոք բավական կլորիկ գումարներ են հավաքագրվել։ Ճիշտ է, այս վճարովի լոբբինգի համար բոլոր օբյեկտատերերն էլ պարտաճանաչ «մուծվել» են, սակայն ասում են, թե ոմանք դա արել են ընդգծված դժկամությամբ։ Սամվել Ալեքսանյանը, օրինակ, որ նույնպես ափամերձ կացարաններ ունի, բողոքել է, թե դրանք մեկ-երկու ամիս են միայն գործում և այնքան եկամուտ չեն տալիս, որ ամեն տարի իրենից հաստատագրված «նալոգ» պոկեն։ «Էլ չեմ տալու, պը՛րծ»,- զգուշացրել է հանրապետության շաքարի «մագնատը»։
Դիտվել է՝ 6682

Մեկնաբանություններ