Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կրկին հասկացրել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների ուղիղ հանդիպումը դեռ բավականին հեռու է։ «Մեր նախագահը բազմիցս ասել է, որ բոլոր հարցերը, որոնք քննարկման կարիք ունեն բարձրագույն մակարդակով, լավ կմշակվեն, իսկ փորձագետներն ու նախարարները կպատրաստեն համապատասխան առաջարկություններ»,- ասել է Լավրովը:               
 

Մոռացիր

Մոռացիր
28.05.2025 | 21:59
Մայիսի 29
Ցավ մի՛ ապրիր ոչ մի բանի համար, նույնիսկ գործածդ մեղքերի ու սխալների համար:
Երբ մարդը լեռան բարձունքից դիտում է իր առջև փռված երկրի սքանչելի տեսարանները, ժամանակ չի կորցնում մտահոգվելու նեղությունների ու հոգնությունների, քարքարուտների ու իր գայթումնեերի համար, որ ապրեց վերելքի ընթացքում:
Այդպես պետք է լինի նաև քո դեպքում: Ներս շնչիր յուրաքանչյուր օրվա անսպառ օրհնությունները, մոռացիր ամեն ինչ, որ քո հետևում է մնացել:
Մարդն այնպես է կառուցված, որ կարող է կրել միայն քսանչորս ժամվա ծանրությունը, ոչ ավելի:
ՈՒղղաձիգ է մարդը, բայց երբ իր ուսերին է վերցնում անցած տարիների բեռները` կքում է ծանրությունից:
Իսկ երբ իր վրա է առնում նաև գալիք օրերի ծանրությունները այդժամ արդեն կոտրում է իր մեջքը: Ես խոստացել եմ օգնել ձեզ այսօրվա բեռները կրելու. անցյալը Ես վերցրել եմ ձեր վրայից, իսկ եթե դուք անմտորեն նախընտրում եք` ձեզ վրա վերցնել վերստին անցյալի բեռը և կրել այն, այդժամ, դուք այդպես անելով` իրոք ծաղրում եք Ինձ` ակնկալելով, որ Ես մասնակցեմ ձեր այդ անիմաստ բեռնակրությանը:
Լավ կամ վատ` օրը ավարտվել է:
Երբ արթնանաս դարձյալ, քո առջև ունես ապրելու քսանչորս ժամ միայն: Ճամփորդության պատրաստվող մարդիկ իրենց հետ վերցնում են միայն այն բեռները, որոնց կարիքը կա ճամփորդության ընթացքում:
Չե՞ս խղճահարվի այն մարդու վրա, երբ տեսնես, որ նա կրում է նաև ահավոր ծանրությունները անցյալ ճամփորդությունների, և դեռ տարիներ առաջ մաշեցրած կոշիկներն ու զգեստները:
Իր մտքի ու հոգու կյանքի մեջ, մարդը հենց այս է, որ անում է առհասարակ:
ՈՒրեմն բնավ էլ զարմանալի չէ, որ Իմ խեղճ աշխարհը սրտով հիվանդ է, իսկ հոգով` մաշված:
Դուք այդպես չպետք է անեք:
Դիտվել է՝ 1462

Մեկնաբանություններ