«Մենք այլևս ՈՒկրաինային զենք չենք մատակարարում։ Մենք այլևս ՈՒկրաինային փող չենք տալիս։ Հիմա մենք նրանց զենք ենք վաճառում, և եվրոպական երկրները դրա համար վճարում են ՆԱՏՕ-ի միջոցով։ Նրանք օգտագործում են ՆԱՏՕ-ն զենք գնելու և այն ՈՒկրաինա տեղափոխելու համար»,- ասել է Միացյալ Նահանգների պետքարտուղար Մարկո Ռուբիոն։               
 

Վարձատրված հավատք

Վարձատրված հավատք
29.07.2025 | 21:59
Հուլիսի 30
Հաճախ մտածեք անցյալում ապրած Իմ ծառաների մասին:
Ահա, Աբրահամը հավատաց խոստումին, երբ դեռ զավակ չուներ, որ իր սերնդով պիտի օրհնվեն երկրի բոլոր ազգերը:
Ինչպես Մովսեսը Իսրայելի ժողովրդին առաջնորդեց անապատի միջով այն վստահությամբ, որ, ի վերջո, պիտի ժառանգեն Ավետյաց Երկիրը:
Դարերի ընթացքում միշտ եղել են մարդիկ, որոնք առանց տեսնելու, հավատով հնազանդդվել են և իրենց հավատն անպտուղ չի մնացել:
Այդպես կլինի նաև ձեր դեպքում:
Դիտվել է՝ 1839

Մեկնաբանություններ