Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի ՈՒշակովը ուկրաինական հակամարտության կարգավորման ԱՄՆ խաղաղության ծրագրի բազմաթիվ դրույթները որակել է Ռուսաստանի համար ընդունելի, մինչդեռ եվրոպական ծրագիրը անվանել է ոչ կառուցողական է և Մոսկվային չհամապատասխանող։ Ըստ ՈՒշակովի՝ Մոսկվան խաղաղության ծրագրի շուրջ քննարկումներ սկսելու կոնկրետ առաջարկ դեռևս չի ստացել. ենթադրվում է, որ ամերիկացիները կկապվեն Մոսկվայի հետ՝ անձամբ հանդիպելու և քննարկումներ սկսելու համար։               
 

Ժամանակը ռուսներին ցույց տվեց, որ տակտիկական լոկալ շահը հղի է նաև երկարաժամկետ ստրատեգիական մեծ կորուստների ռիսկով

Ժամանակը ռուսներին ցույց տվեց, որ  տակտիկական լոկալ շահը հղի է նաև երկարաժամկետ ստրատեգիական մեծ կորուստների ռիսկով
25.11.2025 | 18:08

Հակամարտ կողմերի միջև (թուրքերի և մեր) հարաբերությունների հաստատման ժամանակ երկու կողմից էլ հաշվի են առնվում բոլոր արգումենտներն ու գործոնները իրենց հարաբերական կշիռների ու կարևորության հետ միասին, մի պրոցես, որն անհրաժեշտ է կողմերի միջև որևէ տեսակի հավասարակշռություն հաստատելու համար։

Եթե կողմերից մեկի պոտենցիալ կորուստների ցուցակում կա նաև իր կյանքը (ինչպես մենք) և որևէ երրորդ հզոր կողմ (ռուսները, սկսած 19-րդ դարի սկզբից, մինչև խորհրդայինի փլուզումը 1991-ին), խառնվելով երկուսի հարաբերություններին, չեզոքացնում է թույլ կողմի կյանքի նկատմամբ սպառնալիքը, ապա հետագա կյանքում այդ հանգամանքը վճռական է դառնում այդ երրորդ կողմի (Ռուսաստանի) և թույլի (մեր) հարաբերություններում։

Այս երևույթի վճռական դառնալու պատճառը մեր կյանքում այն է, որ կյանքի պաշտպանության կարևորությունը մեծապես ու բազմիցս գերազանցում է մյուս բոլոր արգումենտների գումարային կարևորությանը։

Եվ այս հանգամանքն էլ եղել է Ռուսաստանի և մեր հարաբերությունների անկյունաքարը, քանի որ նրանց կողմից մեր կյանքի գարանտ-երաշխիքը դառնալը բերել է նրան, որ մեր հարաբերություններում տուժել են կյանքի պահպանումից բացի մեր մյուս բոլոր արգումենտները, և այդ հիման վրա էլ հաստատվել է որոշակի ուժային բալանս մեր հարաբերություններում, այն էլ՝ ոչ մեր օգտին։

Բնականաբար, մեր հարաբերությունների նման դրվածքը անկախացումից հետո պետք է փոխվեր, այն է՝ 1․ Մենք պետք է դառնայինք մեր կյանքի ու անկախության պաշտպանն ու գարանտը և 2․ Կյանքից բացի մյուս հարցերում էլ մեր հարաբերությունները պետք է դառնային ավելի արդարացի։

Այն հանգամանքը, որ մեր անկախացումից հետո ոչ առաջինը տեղի ունեցավ և, հետևաբար, ոչ էլ երկրորդը, սկզբունքորեն կարող էր բերել փոխադարձ դժգոհությունների։

Դրանից բացի, նման պրոցեսներին զուգահեռ ընթացող ՆԱՏՕ-ի տարածումը դեպի արևելք ու դրա հետ միասին էլ Արևմուտքի ճնշման մեծացումը Ռուսաստանի վրա, վերջինիս ստիպեցին վերանայել իրենց ավանդական հարաբերությունները թուրքերի հետ և տակտիկական նկատառումներով մոտենալ նրանց։

Ուժային բալանսների ոլորտի բնական օրենքով նման տակտիկական քայլը ինչ-որ չափով պետք է լիներ նաև մեր շահերի հաշվին, որն էլ իրեն երկար սպասել չտվեց՝ հաշվի առնելով նաև 2018-ի մեր երկրում տեղի ունեցած իշխանափոխությունը։

Բայց ժամանակը ռուսներին ցույց տվեց, որ նման տակտիկական լոկալ շահը հղի է նաև երկարաժամկետ ստրատեգիական մեծ կորուստների ռիսկով, այն էլ՝ ուկրաինական պատերազմում իրենց ունեցած հաջողությունների և Թրանփի իշխանության գալու ֆոնին։

Իրադարձությունների նման ընթացքը որոշակի պոտենցիալ ունի ռուսների և մեր հարաբերությունները մեր օգտին փոփոխելու հարցում, և այս առումով կա որոշակի շանս, որ Ռուսաստանի ու ԱՄՆ-ի միջև հարաբերությունների լավացումը մեր վիճակն ինչ-որ չափով կարող է թեթևացնել։

Անիմաստ վեր-վեր թռչելու մեր հակումը մեր թշնամին է, իսկ մեր հնարավոր, բայց քիչ հավանական իմաստնությունը՝ մեր բարեկամը։

Առերևույթ պարզ թվացող հարցերը իրականության մեջ կարող են լինել շատ բարդ, որը կարող է տեսանելի լինել միայն տեսանողներին, մի բան, որը պետք է դառնա մեր հնարավոր ստրատեգիական մտածողության հիմքը։

Պավել Բարսեղյան

Դիտվել է՝ 686

Մեկնաբանություններ