23.05.2013|
														15:10
																							
																							Մայիսի 12-ին Արմավիր մարզում տեղացած կարկուտը վնասել էր ցանքատարածություններն ու պտղատու այգիները: Վնասվել էին Մեծամոր և Արմավիր քաղաքների, Ամասիա, Գետաշեն, Շենավան, Ջրաշեն, Ակնալիճ, Նոր Արմավիր, Նալբանդյան, Նոր Արտագես, Բերքաշատ գյուղերի ցանքատարածությունները: Գյուղացիները բողոքում էին, որ չնայած հակակարկտային կայանները գործել են, բայց դրանց արդյունավետությունը փոքր է եղել: Մրգաշատ գյուղի բնակչությունը օրեր առաջ փակել էր Արմավիր-Երևան ճանապարհը և կառավարությունից պահանջում էր վնասի փոխհատուցում: Ավելի վաղ ասվել էր, որ Արմավիրի մարզի բնակիչներին փոխհատուցում չի տրամադրվելու, այլ միայն օգնություն: