Մեծ դեպրեսիայի ժամանակ, 1933 թվականի ապրիլի 5-ին, ԱՄՆ նախագահ Ֆրանկլին Ռուզվելտը ստորագրեց թիվ 6102 գործադիր հրամանը բնակչությունից և կազմակերպություններից ձուլակտորների և մետաղադրամների տեսքով ոսկու փաստացի բռնագրավման մասին։
Իր վարկանիշի կտրուկ անկումից խուսափելու համար ստորագրման արարողության ժամանակ Ռուզվելտը ներկաներին ուղղակիորեն ասել է, որ ինքը չէ փաստաթղթի հեղինակը։ Նույնիսկ ֆինանսների նախարարն ասաց, որ ինքը չի տեսել փաստաթուղթը՝ ավելացնելով միայն. «...դա այն է, ինչ պնդում էին փորձագետները»:
Հրամանագրի համաձայն՝ ԱՄՆ-ում գտնվող բոլոր ֆիզիկական և իրավաբանական անձինք (ներառյալ օտարերկրյա քաղաքացիները և ԱՄՆ-ում ոսկի պահող ընկերությունները), հազվադեպ բացառություններով, պարտավոր էին ոսկին փոխանակել թղթային փողի հետ 20,66 դոլար մեկ տրոյական ունցիայի դիմաց ԱՄՆ ցանկացած բանկում, որն այն ժամանակ իրավասու էր ընդունել ոսկի մինչև 1933 թվականի մայիսի 1-ը: Ոսկիով արտահայտված ցանկացած պայմանագրեր կամ արժեթղթեր նույնպես անօրինական են ճանաչվել, և դրանց դիմաց վճարումները պետք է կատարվեին թղթային դրամով` սահմանված փոխարժեքով:
Այնուհետև ոսկին ուղարկվել է Դաշնային պահուստային համակարգի Ֆորտ Նոքսի ոսկու պահուստ, որն ավարտվել է 1936 թվականի վերջին։
Ոսկու հավաքման ավարտից հետո նրա պաշտոնական գինը կտրուկ բարձրացվեց մինչև 35 դոլար մեկ ունցիայի դիմաց։
Սա երկար պատմություն է,որի արդյունքում ոսկու մեծ մասը վերջնական հանգրվանեց մեծ Բրիտանիայում և կոնգրեսի բազմաթիվ անդամներին երբեք թույլ չտրվեց աուդիտի ենթարկել ոսկու պահեստ Ֆորտ Նոքսը։
Ինչու՞ ենք հիշել Ռուզվելտի հրամանագիրը։
Հայաստանի հանրապետությունում ահռելի չափերի է հասել ներքին դրամական պարտքը։ Փաստացի անհուսալի վարկառուների բանակին շուտով միանալու է պետությունը, որը ստիպված է լինելու վերցնել նոր վարկեր և դրսից, և՛ երկրի ներսում։
Անհուսալի վարկառուն ինչո՞վ է նման անհուսալի դառնող պետական պարտք կուտակող երկրին:
Երկուսն էլ փորձելու են որևէ աշխատողից վերցնել նոր պարտք այն չվերադարձնելու հեռանկարով։
Ի՞նչ է սա նշանակում տնտեսության համար:
Սա նշանակում է պետական պարտատոմսերի եկամտաբերության տոկոսադրույքի աճ, որն ավելի է ծանրացնելու երկրի վիճակը։
Ելք կա՞ այս ամենից: Ամենայն հավանականությամբ վարչախումբը գնալու է ՀՀ դրամի ֆանտաստիկ արժեզրկմանը, որպեսզի թեթևացնի դրամական պարտքի բեռը։ Սակայն դրա արդյունքում ֆանտաստիկ նեգատիվ է սպասվելու ավանդատու քաղաքացիներին։ Եթե այս իրավիճակին հավելենք արտահանման մոտ 40 տոկոս անկումը, որը երկիր արտարժույթ բերող զարկերակ է, ապա խելացի մարդիկ կհասկանան, որ մեզ շատ տագնապալի արժութային 2025 թվական է սպասվում։
Հրայր ԿԱՄԵՆԴԱՏՅԱՆ