«Եթե Երևանը ձեռնարկի ԵԱՏՄ իրավունքին հակասող քայլեր, ինչը, կարծում ենք, տեղի չի ունենա, կխախտի ԵԱՏՄ-ի մասին պայմանագիրը: Մենք ունենք անհրաժեշտ միջազգային-իրավական մեխանիզմներ միության մնացած անդամ պետությունների շահերը պաշտպանելու համար»,- ասել է ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների առաջին դեպարտամենտի տնօրեն Միքայել Աղասանդյանը։ Նա նաև շեշտել է, որ Հայաստանը հրապարակավ կամ երկկողմ շփումների ընթացքում երբեք չի հայտարարել պայմանագրից դուրս գալու մտադրության մասին:                
 

Պետական պարտք և հարկային տեռոր

Պետական պարտք և հարկային տեռոր
24.02.2025 | 18:26

Օրեր առաջ Ֆբ օգտատերերը ՀՀ էկոնոմիկայի նախարարի անմիտ հրապարակման մեկնաբանություններում տարակասուսանք են հայտնել, որովհետև ֆիկտիվ հանրապետականը մոռացել էր 6.4 մլրդ ԱՄՆ դոլարի հասնող ներքին պարտքի մասին:

Դրանցից մեկին նախարարը որոշել է այսպես պատասխանել.

«Ներքին պարտքն այն է, որ պետությունը պարտք է իր քաղաքացիներին։ Ոնց որ դուք պարտք լինեք ձեր ընտանիքի անդամին։ Նույն բանն է, որ մի գրպանից հանես, մյուս գրպանը դնես»:

Գրառման բովանդակությունն արդեն իսկ վկայում է, որ հանրությունը գործ ունի տափակ հումորիստ և ֆունկցիոնալ անգրագետի հետ, որը սակայն շռայլ վարձատրություն է կպցրել:

Բարեբախտաբար կա պաշտոնական վիճակագրություն, որը վկայում է , որ 2024 թվականի դեկտեմբերի 31-ին պետական պարտքը 12 միլիարդ 842 միլիոն դոլար է կազմել: Ներքին պարտքը 6 միլիարդ 388 միլիոն դոլար է, արտաքինը՝ 6 միլիարդ 454 միլիոն:

Հայաստանը պարտք է վերցնում արտաքին ու ներքին աղբյուրներից։ Արտաքին աղբյուրներ են միջազգային կազմակերպությունները, ինչպես՝ Համաշխարհային բանկը, Արժույթի միջազգային հիմնադրամը, և պետությունները՝ Ռուսաստանը, Գերմանիան և այլն։ Թողարկվում են նաև արտարժութային պարտատոմսեր։

Ներքին աղբյուրները պետական պարտատոմսերն են, որոնց թողարկումից գոյացած գումարները պետությունն ուղղում է բյուջեի ծախսերին։

Ինչպես արտաքին աղբյուրներից միջոցներ ներգրավելիս, այնպես էլ ներսում պարտք վերցնելիս պետությունը հստակ պարտավորություններ է ստանձնում՝ ժամանակին մարումներ, տոկոսագումարների վճարներ... Ընդ որում, ներքինի դեպքում պայմանները շատ ավելի ծանր են: Ներքին պարտքի զգալի մասը ռեզիդենտների ձեռք բերած պետական գանձապետական պարտատոմսերն են, որոնց միջին տոկոսադրույքը դրսից վարկերի կամ փոխառությունների տոկոսից բարձր է երեք անգամ:

Ըստ պաշտոնական վիճակագրության՝ 2024-ի դեկտեմբերին դրսից վարկերի ու փոխառությունների միջին տոկոսը 3.5 է կազմել, պետական գանձապետական պարտատոմսեր ձեռք բերողներին, մինչդեռ, պետությունը շատ ավելին է վճարում՝ 10.6 տոկոս:

Կարևոր է նշել, որ 2024-ին կառավարության պարտքի մարման և սպասարկման համար պահանջվել է 805,2 միլիարդ դրամ (ավելի քան 2 միլիարդ դոլար): Այս գումարից 483 միլիարդ դրամը (ավելի քան 1,2 միլիարդ դոլար) ուղղվել է հիմնական պարտքի մարմանը, իսկ 322,2 միլիարդ դրամը (ավելի քան 827 միլիոն դոլար)՝ տոկոսային վճարումներին։

Պետական պարտքը վերացական մի կատեգորիա չէ, այն հստակ ֆինանսական պարտավորությունների բեռ է, որը, ի վերջո, կարող է բերել ֆինանսական անվճարունակության։

Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացի՝ նորածնից մինչև ամենատարեց, այսօրվա դրությամբ շուրջ 3800 ԱՄՆ դոլար պետական պարտք ունի։ Սա Հայաստանի ամբողջ պետական պարտքի յուրաքանչյուրիս մասնաբաժինն է։

Ճիշտ է՝ պետությունը փակում է այդ պարտքը, բայց՝ պետական բյուջեի հաշվին, որը գոյանում է քաղաքացիների հարկերից։

Եվ եթե բարենպաստ տարիներին հարկերը և բյուջետային մուտքերը հնարավորություն էին տալիս ինչ-որ կերպ խուսանավել դեֆոլտից, ապա 2025 թվականին, ըստ ԱՄՀ կանխատեսումների, ՀՀ արտահանումը, ներմուծումը, ծառայությունների ոլորտը փլվելու է 40-50 տոկոսով և հետևաբար անհնար է լինելու իրականացնել պարտքերի մարումը և տոկոսադրույքների սպասարկում։

ՈՒստի ներկա իշխանությունը փորձելու է պարտքի սպասարկումը դնել տնտեսվարողների և ֆիզիկական անձանց ուսերին։ Այ դրանով են պայմանավորված գույքահարկի, շրջանառության հարկի տոկոսադրույքների աճը, ֆիզիկական անձանց հայտարարագրման անպատրաստ հիմարությունը, աղբի վճարների հաշվարկի փոփոխությունը և բազմաթիվ հարկային տեռորի գործիքների ներդնումը։

Ի՞նչ պետք է անել:

Կա մեկ լուծում։

Քպ խմբակը և դրա ազգադավ պարագլուխը պետք է հեռանան:

Հրայր ԿԱՄԵՆԴԱՏՅԱՆ

Դիտվել է՝ 2119

Մեկնաբանություններ