Թուրքական լրատվամիջոցները հայտնում են, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ բանակցությունները «բազմաթիվ ուղղություններով զգալի առաջընթացի» են հանգեցրել։ Այս մասին Վաշինգտոնից վերադառնալու ճանապարհին, ինքնաթիռում լրագրողների հետ զրույցում, հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, որը նախօրեին հանդիպում է անցկացրել ԱՄՆ առաջնորդի հետ Սպիտակ տանը։               
 

Հոգսը, Բոկսը, Նոքսը և Ֆոն դեր Լյայենը

Հոգսը, Բոկսը, Նոքսը և Ֆոն դեր Լյայենը
25.09.2025 | 16:07

«Հայաստանն ու ՀՀ քաղաքացիները կարող են ապավինել ԵՄ-ի շարունակական աջակցությանը՝ համապարփակ անվտանգության ապահովման, ինչպես նաև՝ խաղաղության ու հարաբերությունների կարգավորման գործում»,- նշել է Հայաստանում ԵՄ դեսպան Մարագոսը:

Բերեմ միայն մի օրինակ՝ դեսպանի խոսքերն օբյեկտիվ գնահատելու համար:

ԵՄ-ն արդեն 11 տարի, 2014 թվականից սկսած, նույն բաներն ասել ու ասում է ուկրաինացիներին: Այդ երկիրը կարողացա՞վ խուսափել պատերազմից, կարողացա՞վ պաշտպանել իր քաղաքացիներին, տնտեսությունն ու ինքնիշխանությունը: Եվրոպայի գրեթե ամենահզոր երկիրը դարձել է Բրյուսելի (ԵՄ) ձեռքի խաղալիքը, որին ստիպում են կռվել մինչև վերջին ուկրաինացին, որպեսզի ԵՄ չինովնիկները պաշտոն, աշխատավարձ, գործուղումներ ու կաշառքներ ունենան:

ԵՄ-ն ապահովե՞լ է Ուկրաինայի «համապարփակ» անվտանգությունը: Ո՛չ, միայն փող ու զենք է տվել, որպեսզի ուկրաինացիները կոտորվեն Դոնբասի տափաստաններում:

ԵՄ-ն օգնե՞լ է Ուկրաինային՝ «հարաբերություններ կարգավորել» հարևանների հետ: Ո՛չ, միայն կարճաժամկետ դադարներ է ապահովել՝ Ուկրաինան զինելու և արյունալից պատերազմի նախապատրաստելու կամ այդ պատերազմը շարունակելու համար:

Նույն ԵՄ-ն հիմա ի՞նչ իրական հնարավորություններ ունի Ռուսաստանի և Ուկրաինայի միջև խաղաղ բանակցություններ նախաձեռնելու, դրանց համար հարթակ առաջարկելու կամ միջնորդական երաշխիքներ տրամադրելու համար: Ոչ մի: Ավելին, ԵՄ-ը նույնիսկ իր ներքին տնտեսական և քաղաքական խնդիրները լուծելու ունակություններն է կորցրել՝ վերածվելով ԱՄՆ-ի ու Մեծ Բրիտանիայի տնտեսական կցորդի:

Իսկ դեսպանի խոսքերը շուտով կկրկնի Նիկոլ Փաշինյանը, բայց արդեն իր կառավարության ձեռքբերումների «100 փաստ» շարքում: Այն մոտավորապես կհնչի այսպես. «Մեր կառավարությունը կարողացել է ԵՄ-ին համոզել շարունակական աջակցություն տրամադրել Հայաստանին՝ համապարփակ անվտանգության ապահովման, ինչպես նաև խաղաղության ու հարաբերությունների կարգավորման գործում: Բայց դա տեսանելի կլինի մի 25-35-50 տարի հետո»:

Էդուարդ Սարիբեկյան

Դիտվել է՝ 650

Մեկնաբանություններ