ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իր վարչակազմը, ամենայն հավանականությամբ, հետաքննություն կսկսի Ջորջ Սորոսի կամ նրա ընտանիքի անդամների նկատմամբ՝ Դեմոկրատական կուսակցության խոշոր դոնորին մեղադրելով բողոքի ցույցերը ֆինանսավորելու մեջ: «Ցուցարարները գումար են ստանում Սորոսից և այլ մարդկանցից։ Մենք կհետաքննենք Սորոսի գործը։ Դա ավելին է, քան սոսկ բողոքի ցույցերը»,- ընդգծել է Թրամփը։               
 

Այս երկիրը կառուցված է մեծ միֆերի վրա

Այս երկիրը կառուցված է մեծ միֆերի վրա
13.02.2023 | 07:30

Երկրաշարժը Թուրքիայում ցույց է տալիս, թե այդ երկիրն ինչքան մեռյալ կետեր ունի, որոնք իր համար «աքիլեսյան գարշապար» են։ Թուրքիայում, այո', կան ազգայնականներ, որոնք իրապես ամեն ինչ անում են հանուն իրենց ազգային իդեալների։ Բայց այդ նույն Թուրքիայում ահռելի քանակով մարդիկ կան, ովքեր հանուն փողի պատրաստ են թալանել աղետահար իրենց համաքաղաքացիներին։


Սա ցույց է տալիս, որ այս երկիրը ևս կառուցված է մեծ միֆերի, կեղծիքների վրա, և բավական է մի ճգնաժամ, որպեսզի թուրքի էությունը երևան գա` բռնարար, թալանչի, մարդասպան, ոխակալ:


Արա Պողոսյան

Դիտվել է՝ 12538

Մեկնաբանություններ