-
25.11.2014|
18:00
«Բարձրագույն կրթության ապագան» Բոլոնյան գործընթացի հետազոտողների համաժողովին մասնակցելու նպատակով Ռումինիայում գտնվող ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը հանդիպում է ունեցել Ռումինիայի ազգային կրթության նախարար Ռեմուս Պրիկոպիեի հետ:
-
24.11.2014|
23:41
Ընթերցողի սեղանին է Հանրապետական Թուրքիայի պատմության վերաբերյալ առաջին հայկական դասագիրքը: «Թուրքիայի Հանրապետության պատմություն» բուհական դասագիրքը հեղինակել են մի շարք թուրքագետներ` ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանի գլխավորությամբ:
-
21.11.2014|
21:09
Նոյեմբերի 21-ին տեղի ունեցավ «Թարմ գաղափարներ Հայոց ցեղասպանության 100-ամյակի միջոցառումների շրջանակներում» խորագրով համաժողովի հաղթողների պատվոգրերի հանձման հանդիսավոր արարողությունը:
-
21.11.2014|
21:05
Երևանի թատրոնի և կինոյի ինստիտուտը նշում է հիմնադրման 70-ամյակը: Հոբելյանին նվիրված միջոցառումների շարքում՝ Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնում տեղի է ունեցել տոնական հանդիսություն, որին մասնակցել են ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը, մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ինստիտուտի պրոֆեսորադասախոսական անձնակազմի ներկայացուցիչներ, բուհի ուսանողները և շրջանավարտներ, մշակույթի և արվեստի հայտնի ու անվանի գործիչներ:
-
21.11.2014|
13:48
Նոյեմբերի 21-ին ամփոփվեցին Հայաստանի երիտասարդական հիմնադրամի, ՀՀԿ երիտասարդական կազմակերպության և Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի ուսանողական խորհրդի կողմից երիտասարդական տոների առթիվ կազմակերպված «Մի կտոր կրակ» խորագրով երիտասարդ արվեստագետների ցուցահանդես-մրցույթի արդյունքները։
-
21.11.2014|
13:30
«Արծվաշեն և որդիներ» հայրենակցական հասարակական կազմակերպությունը «Զինվորը չի մեռնում» ծրագրի շրջանակներում հանդիպումներ է ունենում Վանաձորի կրթական հաստատությունների սաների հետ՝ վերջիններիս ծանոթացնելով Հայոց ազատագրական պայքարի ղարաբաղյան ճակատի հերոսների սխրանքներին։
-
20.11.2014|
19:12
Նոյեմբերի 20-ին Վ. Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում Հայաստանի երիտասարդական հիմնադրամը բացեց կահույքով, ժամանակակից տեխնիկայով, ծրագրային ապահովումներով հագեցած հերթական համակարգչային լսարանը։
-
20.11.2014|
15:52
Նոյեմբերի 21-ին Երևանի Վ․ Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանում տեղի կունենա «Իսահակյանական խոսքը թարգմանչական արվեստում» խորագիրը կրող միջոցառում:
-
19.11.2014|
14:23
Այսօր Երևանի պետական համալսարանում տեղի ունեցավ «Բուհից աշխատաշուկա՝ 1 քայլ» խորագրով միջբուհական աշխատանքի տոնավաճառի բացումը: Աշխատանքի տոնավաճառին մասնակցում են ավելի քան 105 տնտեսության տարբեր ոլորտների կազմակերպություններ:
-
18.11.2014|
20:38
Գյումրու տեխնոլոգիական կենտրոնը և Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը մեկնարկել են «Միասին հանուն փոփոխության» նոր ծրագիրը, որի նպատակն է Շիրակի մարզի հաշմանդամություն ունեցող երեխաների և երիտասարդների համար ապահովել որակյալ կրթության հավասար հնարավորություններ:
涢垾鐘嗗伄鈹熷娂浼扁懇鈧顑炩懇鍋撹伜鑴涢埀顑炲伄/1692104755" rel="nofollow">Արժեհամակարգ