Իրանի պաշտպանության նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեն կիրակի օրը նախազգուշացրել է, որ ամերիկացիները չեն կարող սպառնալ Իրանին, քանի որ ամբողջ տարածաշրջանում նրանց բազաները գտնվում են Իրանի նշանառության տակ։ «Մենք թշնամի չենք մեր հարևան երկրներին, նրանք մեր եղբայրներն են, բայց նրանց տարածքում գտնվող ամերիկյան բազաները կդառնան մեր թիրախները», - շեշտել է Նասիրզադեն։               
 

Աստվածաշունչ մատյանից

Աստվածաշունչ մատյանից
30.11.2012 | 00:07

Ինչպես որ, ասենք, երբ անձրև կամ ձյուն է իջնում երկնքից և կրկին այնտեղ չի վերադառնում, քանի դեռ չի ոռոգել երկիրը, չի ծլեցրել ու պտղաբերել այն, սերմանողին սերմ և ուտելու հաց չի տվել, այդպես էլ պիտի լինի իմ խոսքը, որ ելնում է իմ բերանից. նա դատարկ չի վերադառնալու, մինչև որ չկատարի այն, ինչ կամենում եմ ես։ Պիտի հեշտացնեմ քո ճանապարհները, որպեսզի իմ ճանապարհներն էլ դու պահպանես։ ՈՒրախությամբ պիտի ելնեք և ցնծությամբ պիտի սովորեք, լեռներն ու բլուրները պիտի խայտան, խնդությամբ ընդունեն ձեզ, և անտառի բոլոր ծառերը պիտի ծափահարեն ձեզ։ Գիհու փոխարեն նոճի պիտի բուսնի, դժնիկի փոխարեն մրտենի պիտի աճի. և դա պիտի լինի հանուն Տիրոջ և ի նշան հավիտենականության ու չի նվազելու։
Եսայու մարգարեություն 55. 10-13

Դիտվել է՝ 5349

Մեկնաբանություններ