Իրանի պաշտպանության նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեն կիրակի օրը նախազգուշացրել է, որ ամերիկացիները չեն կարող սպառնալ Իրանին, քանի որ ամբողջ տարածաշրջանում նրանց բազաները գտնվում են Իրանի նշանառության տակ։ «Մենք թշնամի չենք մեր հարևան երկրներին, նրանք մեր եղբայրներն են, բայց նրանց տարածքում գտնվող ամերիկյան բազաները կդառնան մեր թիրախները», - շեշտել է Նասիրզադեն։               
 

Աստվածաշունչ մատյանից

Աստվածաշունչ մատյանից
21.12.2012 | 00:31

Բովանդակ իմաստությունը Տիրոջից է, և այն հավիտյան կմնա նրա հետ։ Ո՞վ կարող է հաշվել երբևէ ծովի ավազը, անձրևների շիթերը և հավիտենության օրերը։ Ո՞վ կարող է քննել երկնքի բարձրությունը, երկրի լայնությունը և իմաստության խորքերը։ Իմաստությունն ստեղծվեց ամեն ինչից առաջ, զգոնությունը, հանճարը հավիտյան կային։ Իմաստության աղբյուրը բարձրյալ Աստծու խոսքն է, և նրա ճանապարհները հավիտենական պատգամավորներ են։
Սիրաքի իմաստությունը
1.1-4

Դիտվել է՝ 1970

Մեկնաբանություններ