Իրանի պաշտպանության նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեն կիրակի օրը նախազգուշացրել է, որ ամերիկացիները չեն կարող սպառնալ Իրանին, քանի որ ամբողջ տարածաշրջանում նրանց բազաները գտնվում են Իրանի նշանառության տակ։ «Մենք թշնամի չենք մեր հարևան երկրներին, նրանք մեր եղբայրներն են, բայց նրանց տարածքում գտնվող ամերիկյան բազաները կդառնան մեր թիրախները», - շեշտել է Նասիրզադեն։               
 

Աստվածաշունչ մատյանից

Աստվածաշունչ մատյանից
18.01.2013 | 12:14

Նայեցե՛ք հին ազգերին և տեսե՛ք` ո՞վ հավատաց Տիրոջը և ամոթով մնաց։ Կամ ո՞վ մնաց Տիրոջ երկյուղի մեջ և հուսահատվեց, կամ ո՞վ կանչեց Տիրոջը, և նա անտես արեց նրան։ Արդարև, Տերը գթած է և ողորմած, ներում է մեր մեղքերը և փրկում է մեզ նեղության ժամանակ։ Վա՛յ վատթար սրտերին, հուսալքված ձեռքերին և այն մեղավորին, որ քայլում է երկու շավիղներով։ Վա՜յ հուսաբեկ սրտին, որ չի հավատում. դրա համար էլ նա չի գտնի պաշտպանություն։
Սիրաքի իմաստությունը 2.11-15

Դիտվել է՝ 2121

Մեկնաբանություններ