Իրանի պաշտպանության նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեն կիրակի օրը նախազգուշացրել է, որ ամերիկացիները չեն կարող սպառնալ Իրանին, քանի որ ամբողջ տարածաշրջանում նրանց բազաները գտնվում են Իրանի նշանառության տակ։ «Մենք թշնամի չենք մեր հարևան երկրներին, նրանք մեր եղբայրներն են, բայց նրանց տարածքում գտնվող ամերիկյան բազաները կդառնան մեր թիրախները», - շեշտել է Նասիրզադեն։               
 

Հայատառ հազվագյուտ գրքեր

Հայատառ հազվագյուտ գրքեր
04.07.2013 | 11:48

Սանկտ Պետերբուրգում անցկացվող Երևանի օրերի շրջանակում Սանկտ Պետերբուրգի ազգային գրադարանում բացվել է «Ես այսօր ամբողջ հոգով Երևանում եմ» խորագրով ցուցահանդես:

Այս մասին տեղեկանում ենք Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Գրադարանի տնօրեն Անդրեյ Լիխոմանովը նշել է, որ ռուսական գրքի ֆոնդում այսօր պահպանվում են հայատառ գրականության բազում հազվագյուտ հրատարակություններ: Դրանց շարքում կան նաև 1630-1800թթ. տպագրված գրքեր, որոնք բացակայում են նույնիսկ Հայաստանի գրադարաններում:

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Ռուսաստանի ազգային գրադարանին է նվիրել Երևանի մասին լիարժեք պատմող գիրք և հույս հայտնել, որ այն կլրացնի գրադարանի հայկական ֆոնդը:

Ռուսաստանի ազգային գրադարանի հայկական ֆոնդն այսօր ներառում է շուրջ 75 հազար գիրք:

Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 3404

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ