Իրանի պաշտպանության նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեն կիրակի օրը նախազգուշացրել է, որ ամերիկացիները չեն կարող սպառնալ Իրանին, քանի որ ամբողջ տարածաշրջանում նրանց բազաները գտնվում են Իրանի նշանառության տակ։ «Մենք թշնամի չենք մեր հարևան երկրներին, նրանք մեր եղբայրներն են, բայց նրանց տարածքում գտնվող ամերիկյան բազաները կդառնան մեր թիրախները», - շեշտել է Նասիրզադեն։               
 

Դարի հանցագործությունը

Դարի հանցագործությունը
25.09.2023 | 21:28

Բոլոր տիպի ուժային կառույցների լեյտենանտից մինչև գեներալ գնդապետներ,

գիտության և կրթության տարբեր ոլորտների` ասպիրանտից մինչև դոկտոր-պրոֆեսորներ,

բիզնես ոլորտների սկսնակ ձեռներեցից մինչև հայտնի միլիոնատերներ,

օրդինատորից մինչև կլինիկայի ղեկավարներ,

նախկին պաշտոնյաներից մինչև ներկա ազգադավ կապիտուլյանտներ,

գրողներ, լրագրողներ, մանկավարժներ, վաստակավոր արտիստներ, արվեստի և մշակույթի գործիչներ, իրավունքի ոլորտի մասնագետներ...

Դուք բոլորդ ունեք հանրային կարգավիճակ, ունեք կրթություն, մասնագիտական ուղի, հանրային կարծիք ձևավորելու, բողոքի գործողություններ անելու իրավունք և հնարավորություն: Բայց դուք գերադասում եք ձկան պես լռել ու ջայլամի պես գլուխներդ հողի տակ մտցնել:

Դուք բոլորդ անխտիր, կարճ ժամանակ հետո, անկախ ձեր կամքից, համարվելու եք նիկոլի հանցակիցներ` հենց նիկոլի կողմից: Նիկոլը ձեզ բոլորիդ ծախելու է ու դարձնի իր հանցակից: Նա դա անելու է մեծ սիրով, և շատ ճիշտ է անելու, որովհետև դա այդպես է: Անտարբերությունն ամենամեծ հանցանքն է:

Բացի այդ, դուք պատմության առջև համարվելու եք Արցախը հանձնած (վաճառած) սերունդ, որովհետև ոչ թե Նիկոլն է այդպես որոշել, այլ որովհետև դուք եք թույլ տվել:

Պատմության մեջ կարմիր թելով անցնելու է այս միտքը.

«Նիկոլը չէր կարող հանձնել Արցախը և չէր սպանի հազարավոր երիտասարդ կյանքեր, եթե Հայաստանում, իրեն հարգող քիչ թե շատ նորմալ մարդիկ, թույլ չտային նրան դա անել: Նիկոլի հետ հանցակից է եղել նաև հայ մտավորականությունն ու իրեն գիտակից համարող յուրաքանչյուր հայ»:

Նայում եմ այսօրվա Երևանին, ու համոզվում, որ նրանում շատ քիչ մարդ է ապրում, որոնց էլ ցանկանում է վերջնականապես սպանել վայրենի ոստիկանությունը:

Աստծուց տրված Արցախը հայ ժողովրդին ծառայել է որպես սրբազան հայրենիք: Արցախն այսօր մեռնում է` հայ ժողովրդի առջև իր սրբազան պարտքը կատարած:

Իսկ հայ ժողովուրդն ապրելու է` սեփական հայրենիքը դավաճանածի ամոթալի խարանով:

Արտակ ԶԱՔԱՐՅԱՆ

Դիտվել է՝ 2139

Մեկնաբանություններ