Նիկոլ Փաշինյանը ոչ միայն Էրդողանի, այլ նաև Ալիևի գործուն աջակցությունն է մուրում։
Ադրբեջանից նամակ ստանալու և գրագրություն կազմակերպելու նպատակն է ցույց տալ, թե, իբր, խաղաղության թուղթ է լինելու։ Թղթի կտորի նպատակն էլ ավարտված մոլորյալներին համոզելն է, թե, իբր, Նիկոլը վերջապես խաղաղություն է բերելու։ Սու՛տ։
Կեղծ խաղաղության փոխարեն պետք է իրական խաղաղության օրակարգ ունենալ, իսկ դա Էրդողանի ու Ալիևի պահած Նիկոլ Փաշինյանով հնարավոր չէ։
Գյումրիում կայանալիք ընտրությունները հարմար առիթ են Նիկոլ Փաշինյանին ճամփելու գործընթացը սկսելու առումով։
Անդրանիկ Թևանյան