Իրանի պաշտպանության նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեն կիրակի օրը նախազգուշացրել է, որ ամերիկացիները չեն կարող սպառնալ Իրանին, քանի որ ամբողջ տարածաշրջանում նրանց բազաները գտնվում են Իրանի նշանառության տակ։ «Մենք թշնամի չենք մեր հարևան երկրներին, նրանք մեր եղբայրներն են, բայց նրանց տարածքում գտնվող ամերիկյան բազաները կդառնան մեր թիրախները», - շեշտել է Նասիրզադեն։               
 

Որքան շատ մարդ հասկանա և ընկալի սա, այդքան շուտ կգա X օրը

Որքան շատ մարդ հասկանա և ընկալի սա, այդքան շուտ կգա X օրը
28.02.2025 | 13:54

Խաղաղության պայմանագիր կոչվող ֆարսի իրական բնույթը Ալիևի համար Հայաստանի հյուծման և թուլացման օրակարգ է, իսկ Փաշինյանի համար՝ Հայաստանում ալիքի վրա մնալու օրակարգ:

Ալիևը, երբ հակափաշինյանական քաղաքական խմբերի մասին խոսում է «ռևանշիստներ», «ֆաշիստներ», «ազգայնականներ» որակավորումներով, հստակ հասկանում է, թե դա անելու իր քաղաքական հաշվարկված շահը որն է: Նա իր քաղաքական պրագմատիզմով շատ ավելի լավ է հասկանում, որ խաղաղության պայմանագիր կոչվածը, բացի նրանից, որ այժմ չի բխում իր շահերից, որովհետև նա ունի էքսպանսիոն ծրագրեր, այլ նաև հասկանում է, որ քաղաքական հայկականության ուժը, վաղ թե ուշ, սրբելու է իր տեղական «քաղաքական ռազմավարին» (военный трофей), որի հիմնական գործառույթը հասարակությանը քաղաքական թմրանյութի և խրոնիկ անունակության տակ պահելն է, վերածնունդի ճանապարհը փակելը: Ցավոք, Ալիևը քաղաքական հայկականության ուժին ավելի է հավատում և զգուշանում դրանից, քան՝ մեզանից որևէ մեկը հիմա:

Ալիևը հստակ հաշվարկել է, որ կարելի կլինի խաղաղություն կնքել և դադարեցնել էքսպանսիան այն ժամանակ, երբ տեղական քաղաքական թմրանյութը այլևս չգործի, և սկսվի ռեալ պոլիտիկը, հայկական ռեալ դիմադրությամբ և ռեալ քաղաքական ակտորների հետ, որոնք կունենան լեգալ և լեգիտիմ քաղաքական մեջք: Այդ ժամանակ «պայմանագրի» մասով, ասել ռուսի, «игра стоит свеч», իսկ հիմա «не стоит»:

Նրա քաղաքական և ազգային շահը մեկն է՝ մաքսիմալ զսպել հայկական քաղաքական վերածնունդի արագությունը և բարեհաջող դիրքային առավելություններ ու անշրջելի ամրագրումներ ունենալ գրպանում, որը կապահովի նրա տեղական ռազմավարը մինչ X ժամը: Հենց այդ ժամանակ կսկսվի իրական դիրքային բանակցությունը: Մինչ այդ, ֆարսը ապահովողը պետք է զբաղվի բացառապես Ալիևի ապագա դիրքային առավելությունների և ամրագրումների ապահովմամբ, և դրա գինը օր ավել իր իշխանության մնալն է:

Խնդրում եմ, ֆիքսեք քաղաքական իրողությունը:

Ալիևին պետք չէ պայմանագիր Փաշինյանի հետ, նրան պետք է նախապայմանագրային լավագույն դիրքավորում, որը նրա համար կապահովի Փաշինյանը: Փաշինյանին պետք չէ ոչինչ, բացի օր ավել իշխանության մնալուց և ֆարսը բարձր ՕԳԳ-ով սպասարկելուց:

Սա է պատճառը, որ այն, ինչ դուք դիտարկում եք, որպես «բանակցություն» կամ «փոխադարձ առաջարկություններ», անցել է քաղաքական բոլոր կարմիր գծերի, տրամաբանության, աբսուրդի և ավարտված/конченный մարդու գործելակերպի սահմանները: Այդ X ժամը քաղաքական օրգանիկ առումով ոչ թե մոտ է, այլ՝ արդեն մեր քթի տակ:

P.S. Սրանց բնորոշեմ իրենց «գաղափարախոսական» խոսույթ-որակներով. «Փաշինյանը և իր կոմպանիան անցնում են պետականազուրկ անձերի ռելիկտային գործելակարգից դեպի պետականաքանդ գործիչների գործելակարգի վերջին փուլը»:

Վլադիմիր Մարտիրոսյան

Դիտվել է՝ 2102

Մեկնաբանություններ