Իրանի պաշտպանության նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեն կիրակի օրը նախազգուշացրել է, որ ամերիկացիները չեն կարող սպառնալ Իրանին, քանի որ ամբողջ տարածաշրջանում նրանց բազաները գտնվում են Իրանի նշանառության տակ։ «Մենք թշնամի չենք մեր հարևան երկրներին, նրանք մեր եղբայրներն են, բայց նրանց տարածքում գտնվող ամերիկյան բազաները կդառնան մեր թիրախները», - շեշտել է Նասիրզադեն։               
 

Թրամփը կենաց-մահու կռիվ է սկսել հանուն ԱՄՆ-ի ինքնիշխանության

Թրամփը կենաց-մահու կռիվ է սկսել հանուն ԱՄՆ-ի ինքնիշխանության
04.03.2025 | 20:28

Թրափը խելագար չի, անգրագետ դուրսպրծուկ չի, ինքնասիրահարված, մառազմատիկ ծերուկ չի:

Թրամփը կենաց-մահու կռիվ է սկսել հանուն ԱՄՆ-ի ինքնիշխանության:

Հանուն նրա, որ ԱՄՆ-ը դուրս բերվի Մեծ Բրիտանիայի և այսպես կոչված Նոր անգլիական մասսոնական օթյակի վերահսկիչ և ուղղություն տվող ուժի տակից:

Իսկ ի՞նչ ուժի միջոցով է բրիտանական կենտրոնը իրակացնում իր ազդեցությունը ԱՄՆ-ի վրա:

Դեմոկրատական կուսակցության միջոցով:

Հարավային նահանգների կուսակցության միջոցով: Այլ կերպ ասած հարավային նահանգների նախկին բամբակի պլանտատորների կուսակցության միջոցով:

Դեմոկրատական կուսակցությունը, ստեղծման պահից մինչ օրս գտնվում է անգլիական ազդեցության տակ:

Թրամփը դուրս է եկել պայքարի հանուն ԱՄՆ-ի ինքնիշխանության:

Կհաղթի՞ այդ պայքարում:

Թրամփից լավ ոչ ոք չգիտե, որ նման պայքարում հաղթանակելու համար, ԱՄՆ -ի նախագահ դառնալը դեռ քիչ է:

Հաղթանակ ապահովելու համար անհրաժեշտ է, որ երկու ուժային ինքնաբավ կառույց՝ ՀՖԲ -ն ու ԿՀՎ -ն անվերապահորեն լինեն նախագահինը:

Դրանք Թրամփինը չեն:

ՈՒ հիմա ԿՀՎ - ն հաստատ կվերցնի:

Ինչպե՞ս:

Թրամփի նման փորձառու բիզնեսմենը երբեք Օվալաձև սենյակում նման սցենար չէր բեմադրի,

կամերաների առաջ Զելենսկու «ոտքերին չէր կրակի», եթե գրպանում չունենար փամփուշտներով լիցքավորված պահունակ, որոնցից յուրաքանչյուր փամփուշտը կարող

է վերջինը լինել և Զելենսկու և նրանց համար, ում մոտ վազելու էր Զելենսկին:

Իսկ հարց` ո՞վ է Թրամփին ապահովել այդ

փաստ-փամփուշտներով:

Ըստ տրամաբանության ու ի պաշտոնե, դա պետք է լիներ ԱՄՆ-ի ԿՀՎ-ն:

Բայց Թրամփի երդմնակալությունից առաջ կնքված Բյորնս-Մուր մեմորանդումը դա բացառում է:

ՈՒրեմն ո՞վ:

Այդ փաստերը, այն էլ բազմակողմանի ու անկասկածելի հիմնավորումով, կարող էին տրամադրել միայն ռուսները:

Ահա, թե ինչու է Թրամփը վստահում Պուտինին և ասում, թե վերջինս էլ հարգում է իրեն:

Կարծում եմ, որ ապագա Անվտանգության խորհուրդը բաղկացած կլինի ոչ թե հինգ պետությունից, ինչպես այժմ է, այլ ընդհամենը՝ երեք, որից երկուսը՝ ՌԴ -ն ու ԱՄՆ -ը արդեն հայտնի են:

Սաշա ԱՍԱՏՐՅԱՆ

Հ. Գ.

Եթե նախագահ Թրամփի հարցերը չլուծեն

զուտ ամերիկյան ձևով...

Դիտվել է՝ 2952

Մեկնաբանություններ