Իրանի պաշտպանության նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեն կիրակի օրը նախազգուշացրել է, որ ամերիկացիները չեն կարող սպառնալ Իրանին, քանի որ ամբողջ տարածաշրջանում նրանց բազաները գտնվում են Իրանի նշանառության տակ։ «Մենք թշնամի չենք մեր հարևան երկրներին, նրանք մեր եղբայրներն են, բայց նրանց տարածքում գտնվող ամերիկյան բազաները կդառնան մեր թիրախները», - շեշտել է Նասիրզադեն։               
 

Մնացել է մեկ հարց՝ միջանցքի հարցը

Մնացել է մեկ հարց՝ միջանցքի հարցը
17.10.2024 | 15:18

Կովկասում առաջիկա անկայունության կետերը՝

միջէթնիկ բախումներ Հյուսիսային Կովկասում,

հետընտրական քաղաքական ու քաղաքացիական անկայունություն Վրաստանում, Իսրայելի հնարավոր հարվածներ Իրանին:

Հ.Գ. «Խաղաղության պայմանագրի» կետերի մի մասը, կարծես, թուրքերի միջնորդությամբ կարգավորվել է ու մնացել է մեկ հարց՝ միջանցքի հարցը, որի լուծումը, հավանաբար, կլինի 2020-ի նոյեմբերի 9-ի հայտարարության համապատասխան կետով, այսինքն, ՀՀ-ին իր ստանձնած պարտավորությունները ռազմական ուժի միջոցով ստիպելու գործիքակազմով:

Սպասենք, տեսնենք:

Ի դեպ, նոյեմբերի 9-ի հայտարարության մյուս կետերի զրոյացման մեղավորը ՀՀ-ն է, քանի որ ՀՀ-ի վարչապետը Պրահայում Արցախը ճանաչեց Ադրբեջանի մաս:

Սա նաև՝ ի գիտություն հիշողության խնդիրներ ունեցող ԱԳՆ-ի որոշ շրջանակների:

Ալեն Ղևոնդյան

Դիտվել է՝ 9528

Մեկնաբանություններ