Իրանի պաշտպանության նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեն կիրակի օրը նախազգուշացրել է, որ ամերիկացիները չեն կարող սպառնալ Իրանին, քանի որ ամբողջ տարածաշրջանում նրանց բազաները գտնվում են Իրանի նշանառության տակ։ «Մենք թշնամի չենք մեր հարևան երկրներին, նրանք մեր եղբայրներն են, բայց նրանց տարածքում գտնվող ամերիկյան բազաները կդառնան մեր թիրախները», - շեշտել է Նասիրզադեն։               
 
  • Տատյանա Դանիլյանցի բանաստեղծական գրքի երևանյան շնորհանդեսը

    Տատյանա Դանիլյանցի բանաստեղծական գրքի երևանյան շնորհանդեսը

    12.12.2013| 20:23
    «Մոսկվայի տուն» մշակութային կենտրոնում դեկտեմբերի 16-ին կցուցադրվի Տատյանա Դանիլյանցի «Венеция. На плаву» փաստավավերագրական ֆիլմը: Հայկական ծագում ունեցող ռուս բանաստեղծուհի, կինովավերագրող, լուսանկարիչ Տատյանա Դանիլյանցը 1995-ից զբաղվում է Վենետիկի կերպարի արտացոլմամբ՝ վավերագրական կինոյում, լուսանկարչության և բանաստեղծության մեջ:
  • Ծանոթացեք. Անտոնիո Բանդերաս` Հռոմի պապ

    Ծանոթացեք. Անտոնիո Բանդերաս` Հռոմի պապ

    12.12.2013| 18:03
    Հոլիվուդը ֆիլմ է նկարահանում Հռոմի պապ Ֆրանցիսկոսի մասին, պապի դերը կկատարի Անտոնիո Բանդերասը: Ֆիլմը պատմելու է Ֆրանցիսկոսի կյանքի ու գործունեության մասին նախքան Հռոմի պապ դառնալը:
  • Հայաստանում կձևավորվի ներառական պարի խումբ

    Հայաստանում կձևավորվի ներառական պարի խումբ

    12.12.2013| 13:54
    Հայկի սահուն ու ռիթմիկ պարը, նրա շարժումների գրեթե կատարելության հասցված հղկվածությունը երկարատև ու տքնաջան աշխատանքի արդյունք է: Հայկի համար հանդիսատեսի ծափերին արժանանալու ճանապարհն առավել դժվարին է եղել: Լսողության հետ խնդիրներ ունեցող Հայկ պարել սկսել է մանկուց, մասնագիտացել հիփ-հոփ ոճում և արժանացել մի շարք մրցանակների:
  • «Հնագույն նվագարաններ»-ի հերթական ֆիլմաշարը

    «Հնագույն նվագարաններ»-ի հերթական ֆիլմաշարը

    12.12.2013| 13:48
    «Առնո Բաբաջանյան» համերգասրահում տեղի ունեցավ «Հնագույն նվագարաններ» ֆիլմաշարի «Հարկանային գործիքներ» գեղարվեստափաստագրական 6-րդ ֆիլմի պրեմիերան:
  • Կորոշվի լավագույն կլարնետահարը

    Կորոշվի լավագույն կլարնետահարը

    11.12.2013| 20:33
    Դեկտեմբերի 12-ին Առնո Բաբաջանյանի անվան համերգային դահլիճում տեղի կունենա Աբգար Մուրադյանի անվան երիտասարդ կլարնետահարների 1-ին հանրապետական մրցույթի մրցանակաբաշխությունն ու գալա համերգը։
  • «Իմ երեխաները աստղեր չեն և երբեք չեն եղել»

    «Իմ երեխաները աստղեր չեն և երբեք չեն եղել»

    11.12.2013| 12:30
    Հոլիվուդյան դերասան Բեն Աֆլեքի ընտանիքին մոլագար է հետապնդել, որ սպառնացել է սպանել դերասանին, նրա երկու դուստրերին ու կնոջը: «Նա հայտնվեց դպրոցի մոտ, որտեղ տանում եմ աղջիկներիս, այնտեղ էլ ձերբակալվեց: Տղամարդը թաքնվում էր պապարացիների շարքում, որոնք չգիտեին՝ ով է նա իրականում»,- ասել է դերասանը Playboy-ի հետ ունեցած հարցազրույցում:
  • Քայլերթ՝ կյանքից հեռացած արվեստի գործիչների հիշատակին

    Քայլերթ՝ կյանքից հեռացած արվեստի գործիչների հիշատակին

    11.12.2013| 11:40
    Դեկտեմբերի 12-ին` ժամը՝ 16:30-ին, Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ուսանողական խորհուրդը կազմակերպվում է մոմերով քայլերթ՝ նվիրված 2013 թվականին կյանքից հեռացած արվեստի գործիչների (Սոս Սարգսյան, Ֆլորա Մարտիրոսյան, Ազատ Գասպարյան, Լևոն Անանյան, Մարկ Սաղաթելյան, Երվանդ Ենգիբարյան, Արմեն Դիվանյան և այլք) հիշատակին:
  • Մեկնարկում է «WebԾիրան»-ը

    Մեկնարկում է «WebԾիրան»-ը

    10.12.2013| 17:22
    Մեկնարկում է «WebԾիրան» համահայկական օնլայն կինոփառատոնը: Սահմանված է 1 գլխավոր և 2 խրախուսական մրցանակ: Գլխավոր մրցանակակիրը կպարգևատրվի 500 ԱՄՆ դոլարին համարժեք դրամով և հատուկ դիպլոմով: Խրախուսական մրցանակակիրները կպարգևատրվեն հատուկ դիպլոմով:
  • Մեկնարկում է «Կորեայի մշակույթի օր» փառատոնը

    Մեկնարկում է «Կորեայի մշակույթի օր» փառատոնը

    10.12.2013| 15:38
    Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանում դեկտեմբերի 13-ին տեղի կունենա «Կորեայի մշակույթի օր» փառատոնը: ԵՊԼՀ-ի փոքր դահլիճում կներկայացվեն կորեական ճաշատեսակներ, այնուհետև մեծ դահլիճում կշարունակվի միջոցառման մշակութային հատվածը:
  • Արամ Խաչատրյանի գործերը՝ Դուբրովնիկում

    Արամ Խաչատրյանի գործերը՝ Դուբրովնիկում

    10.12.2013| 13:17
    ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ և Դուբրովնիկի Հայաստանի ընկերների միության նախաձեռնությամբ՝ դեկտեմբերի 13-22-ը Դուբրովնիկում (Խորվաթիա) կկայանա համերգաշար՝ նվիրված Արամ Խաչատրյանի ծննդյան 110-ամյակին: Ելույթներով հանդես կգա Դուբրովնիկի սիմֆոնիկ նվագախումբը՝ Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի դիրիժոր Հարություն Արզումանյանի ղեկավարությամբ: Կհնչեն Արամ Խաչատրյանի, Էդվարդ Միրզոյանի, ինչպես նաև եվրոպական կոմպոզիտորների ստեղծագործություններ: