22.11.2024|
08:03
Նիկոլ Փաշինյանը սոցցանցում գրել, տեսանյութ է տեղադրել այն մասին, որ ինքը շնորհակալություն է հայտնել Վահե Ղազարյանին, հաջողություն մաղթել Արփինե Սարգսյանին։ Նիկոլ Փաշինյան, ինչո՞ւ ես շնորհակալություն հայտնել Վահե Ղազարյանին, եթե գոհ ես նրա աշխատանքից, գիշերով նրան պաշտոնանկ լինելու հորդոր-հրաման չէիր ուղարկի, կսպասեիր, առավոտյան պատշաճ ձևով նրան կընդունեիր։ Այդպես էլ չիմացանք, թե բարձրաստիճան պաշտոնյաներից յուրաքանչյուրին իրենց աշխատանքում ո՞ր թերացումների համար ես գործից ազատել։ Հայաստանի բոլոր բնակիչներին կոչել ես 3 միլիոն վարչապետեր, այդ վարչապետերին ինչո՞ւ տեղյակ չես պահում, թե ինչո՞ւ ես կադրային մեծ փոփոխություններ արել;