Իրանի պաշտպանության նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեն կիրակի օրը նախազգուշացրել է, որ ամերիկացիները չեն կարող սպառնալ Իրանին, քանի որ ամբողջ տարածաշրջանում նրանց բազաները գտնվում են Իրանի նշանառության տակ։ «Մենք թշնամի չենք մեր հարևան երկրներին, նրանք մեր եղբայրներն են, բայց նրանց տարածքում գտնվող ամերիկյան բազաները կդառնան մեր թիրախները», - շեշտել է Նասիրզադեն։               
 

Ծաղիկների փոխարեն. Ի հիշատակ Ջերարդ Գաֆէսճեանի

Ծաղիկների փոխարեն. Ի հիշատակ Ջերարդ Գաֆէսճեանի
20.09.2013 | 11:18

Ջերարդ Լևոն Գաֆէսճեանը բացառիկ անձնավորություն էր: Ծնված լինելով Նյու Յորքում 1925 թվականի ապրիլի 26-ին հայ գաղթականների ընտանիքում՝ նա մասնակցել է պատերազմի, փրկել է պատմական նշանակության կարուսել և հիմնադրել է հոյակապ արվեստի կենտրոն իր նախնիների հայրենիքում՝ Հայաստանում:

Այս մասին տեղեկացնում են «Գաֆէսճեան» արվեստի կենտրոնից, մասնավորապես նշում. «Գաֆէսճեանի մեծագույն ձեռքբերումներից էր Երևանում «Գաֆէսճեան» արվեստի կենտրոնի ստեղծումը: Տեղակայված լինելով Երևանի յուրօրինակ ճարտարապետական կառույցներից մեկի տարածքում՝ այս արվեստի կենտրոնը դարձավ եզակի հարթակ արվեստի տարբեր ուղղություններ ներկայացնելու համար: Այնտեղ այժմ ցուցադրվում են համաշխարհային նշանակության այնպիսի արվեստագետների աշխատանքներ, ինչպիսիք են Դեյլ Չիհուլին, Ստանիսլավ Լիբենսկին և Յարոսլավա Բրիխտովան, Ժաումե Պլենզան և այլք: Արվեստի կենտրոնի քանդակների պարտեզում ներկայացված են Ֆերնանդո Բոտերոյի, Լին Չեդուիքի, Բարի Ֆլանագանի և այլ հայտնի արվեստագետների ստեղծագործություններ»:
Ջերարդ Գաֆէսճեանը հեռացավ կյանքից 2013 թվականի սեպտեմբերի 15-ին: Իր կյանքի օրոք նա կորցրել է ծնողներին՝ Նորա Թաշչյանին և Լևոն Գաֆէսճեանին, որդուն՝ Ջերարդ Գաֆէսճեան կրտսերին, և սիրելի տիկնոջը՝ Քլեո Գաֆէսճեանին:
«Գաֆէսճեան» արվեստի կենտրոնից տեղեկացնում են, որ հոգեհանգստի և հուղարկավորության հատուկ միջոցառում չի նախատեսվում: Ծաղիկների փոխարեն նվիրատվություն կարելի է կատարել հետևյալ հասցեով՝ Cafesjian Museum Foundation, Inc. 15 South 5th Street Suite 900 Minneapolis MN 55402.

Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 2497

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ