Իրանի պաշտպանության նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեն կիրակի օրը նախազգուշացրել է, որ ամերիկացիները չեն կարող սպառնալ Իրանին, քանի որ ամբողջ տարածաշրջանում նրանց բազաները գտնվում են Իրանի նշանառության տակ։ «Մենք թշնամի չենք մեր հարևան երկրներին, նրանք մեր եղբայրներն են, բայց նրանց տարածքում գտնվող ամերիկյան բազաները կդառնան մեր թիրախները», - շեշտել է Նասիրզադեն։               
 

Կյանքում պատճառներ չէր փնտրում

Կյանքում պատճառներ չէր փնտրում
30.10.2013 | 13:30

Սիրով ողջունում եմ բացառիկ արժեքավոր ու արժանավոր «Այվազյանական երկրորդ թատերական փառատոն»-ի մասնակիցներին: Աղասի Այվազյանը հայ ռեժիսորական արվեստի ամենաբարձր գագաթին է՝ Հայոց Օլիմպոսում, ուր միայն Աստծո շնորհյալներն են: Աղասի Այվազյանը համադրեց ու իրար ներհյուսեց գրականությունը, նկարչությունը, կինոն և գեղարվեստի այլ վտակներ, արարեց իր արվեստը, ինչ մեր իրականության մեջ ոչ ոք չի արել։ Հենց դա է իսկական արվեստագետի անկողոպտելի վաստակը, ինչը այսօվա կողոպտելի նյութական արժեհամակարգում կանխում է ոգու սովը...

Ես բախտ եմ ունեցել 1987–88 թվականներին աշխատելու «Հայֆիլմ» կինոստուդիայում որպես մոնտաժային արտադրամասի պետ։ Ամեն աստծո առավոտ բացում էի բոլոր 15 մոնտաժային սենյակների դռները, ողջունում էի Ֆռունզե Դովլաթյանին, Աղասի Այվազյանին և մյուսներին: Երբ Աղասի Այվազյանի մոնտաժային սենյակն էի մտնում, նայում էի նրա իմաստուն ու բարի աչքերին և հարցնում, թե ինչ խնդիրներ ունի, ինչով կարող եմ օգնել, նա մեծերին հատուկ համեստությամբ ժպտում էր և հերթական անգամ ասում՝ ամեն ինչ նորմալ է... Կյանքում պատճառներ չէր փնտրում, և երբեք աշխարհից ու բախտից չդժգոհեց, որովհետև ինքն էր իր ճակատագրի տերը։ Նա ոչ մեկի նման չէր, և ոչ մեկն էլ չէր կարող նմանվել նրան: Հենց դա է մեծ արվեստագետի բացառիկությունը:

Վրեժ Սարուխանյան
լրագրող, հրապարակախոս

Դիտվել է՝ 1811

Մեկնաբանություններ