Իրանի պաշտպանության նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեն կիրակի օրը նախազգուշացրել է, որ ամերիկացիները չեն կարող սպառնալ Իրանին, քանի որ ամբողջ տարածաշրջանում նրանց բազաները գտնվում են Իրանի նշանառության տակ։ «Մենք թշնամի չենք մեր հարևան երկրներին, նրանք մեր եղբայրներն են, բայց նրանց տարածքում գտնվող ամերիկյան բազաները կդառնան մեր թիրախները», - շեշտել է Նասիրզադեն։               
 

Մալևիչի արձանի համար հայտարարվել է մրցույթ

Մալևիչի արձանի համար հայտարարվել է մրցույթ
05.12.2013 | 15:24

Ռուսական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ Մոսկվայի մշակույթի նախարարությունը հայտարարել է բաց մրցույթ՝ Կազիմիր Մալևիչի հուշարձանի լավագույն նախագծի համար: Մրցույթը հայտարարված է մինչև 2014 թ. մարտը:

Մրցույթին կարող են մասնակցել պրոֆեսիոնալ նկարիչները, ճարտարապետները, քանդակագործները, դիզայներները, ինչպես նաև համապատասխան մասնագիտության տեր ուսանողները:
Լավագույն նախագծի հեղինակը կպարգևատրվի 100 հազար ռուբլով: Մրցութային հանձնաժողովում կընդգրկվեն Մոսկվայի նահանգի մշակույթի նախարարը, Օդինցովի քաղաքային շրջանի վարչակազմի ներկայացուցիչները, ստեղծագործական միությունների ներկայացուցիչներ և Կազիմիր Մալևիչի հարազատները:
2013թ. օգոստոսին հայտնի է դարձել, որ Մոսկվայի նահանգում, Մալևիչի թաղման վայրում, կառուցված է էլիտար համալիր՝ «Ромашково»-ն: Նահանգային իշխանությունները հայտնել են, որ Մալևիչի համար չի տրվել հուղարակավորման թույլտվություն: Այդ ժամանակ էլ Մոսկվայի նահանգի մշակույթի նախարարը հայտարարել է մինչև տարեվերջ հուշարձանի մրցույթ անցկացնելու մասին՝ ցույց տալով, որ աջակցում է «Մալևիչի ոճով ճարտարապետական գաղափարների մարմնավորմանը»:


Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 1377

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ