Իրանի պաշտպանության նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեն կիրակի օրը նախազգուշացրել է, որ ամերիկացիները չեն կարող սպառնալ Իրանին, քանի որ ամբողջ տարածաշրջանում նրանց բազաները գտնվում են Իրանի նշանառության տակ։ «Մենք թշնամի չենք մեր հարևան երկրներին, նրանք մեր եղբայրներն են, բայց նրանց տարածքում գտնվող ամերիկյան բազաները կդառնան մեր թիրախները», - շեշտել է Նասիրզադեն։               
 

Կմեկնարկի Հայ կոմպոզիտորական արվեստի փառատոնը

Կմեկնարկի Հայ կոմպոզիտորական արվեստի փառատոնը
08.12.2013 | 23:23

Նոյեմբերի 17-ին՝ ժամը 19.00, «Արամ Խաչատրյան» համերգասրահում մեկնարկի Հայ կոմպոզիտորական արվեստի փառատոնը՝ նվիրված Ռոմանոս Մելիքյանի 130 և Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի 90-ամյակներին։ Երեկոյի ընթացքում կհնչեն Գագիկ Հովունցի, Միխայիլ Կոկժաևի, Խաչատուր Մարտիրոսյանի, Էդուարդ Հայրապետյանի ստեղծագործությունները։ Երիտասարդական նվագախմբի հետ՝ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյան, հանդես կգան թավջութակահար Արամ Թալալյանը, ալտահար Յանա Դարյանը և դաշնակահարուհի Կարինե Էլչյանը։

Հայ կոմպոզիտորական արվեստի փառատոնն անցկացվում է 2010 թվականից՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի բարձր հովանու ներքո։ Փառատոնի կազմակերպիչներն են ՀՀ մշակույթի նախարարությունը, Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը և Հայաստանի կոմպոզիտորների և երաժշտագետների միությունը։

Դիտվել է՝ 2036

Մեկնաբանություններ