Իրանի պաշտպանության նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեն կիրակի օրը նախազգուշացրել է, որ ամերիկացիները չեն կարող սպառնալ Իրանին, քանի որ ամբողջ տարածաշրջանում նրանց բազաները գտնվում են Իրանի նշանառության տակ։ «Մենք թշնամի չենք մեր հարևան երկրներին, նրանք մեր եղբայրներն են, բայց նրանց տարածքում գտնվող ամերիկյան բազաները կդառնան մեր թիրախները», - շեշտել է Նասիրզադեն։               
 

Մեկնարկում է «WebԾիրան»-ը

Մեկնարկում է «WebԾիրան»-ը
10.12.2013 | 17:22

Մեկնարկում է «WebԾիրան» համահայկական օնլայն կինոփառատոնը:

Սահմանված է 1 գլխավոր և 2 խրախուսական մրցանակ: Գլխավոր մրցանակակիրը կպարգևատրվի 500 ԱՄՆ դոլարին համարժեք դրամով և հատուկ դիպլոմով: Խրախուսական մրցանակակիրները կպարգևատրվեն հատուկ դիպլոմով:
Ինչպես գլխավոր, այնպես էլ խրախուսական մրցանակակիրները կստանան նաև 10 օր անվճար պրոֆեսիոնալ նկարահանող տեխնիկայից օգտվելու հնարավորություն: «Համակրանք» խրախուսական մրցանակին և հատուկ դիպլոմի կարժանանա ամենաշատ դիտումներ արձանագրած ֆիլմը: Կինոփառատոնին կարող են ներկայացվել մինչև 30 րոպե տևողությամբ ֆիլմեր` առանց ժանրային սահմանափակումների` խաղարկային, վավերագրական, անիմացիոն և այլն: Այս տարի կներկայացվի նաև «WebԾիրան». ՄՈՒԼՏԻՄԵԴԻԱ» ծրագիրը:
Կարող են ներկայացվել միայն բջջային հեռախոսներով, պլանշետներով, սմարտֆոններով նկարահանված կարճ ֆիլմեր: Ամենաշատ հավանված ֆիլմը կարժանանա հատուկ մրցանակի:
Ֆիլմերը ցուցադրվելու են webtv.am հայկական մշակութային ինտերնետ հեռուստատեսությամբ:
«WebԾիրան» համահայկական օնլայն կինոփառատոնը մեկնարկում է երրորդ անգամ` «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի և Webtv.am մշակութային ինտերնետ հեռուստատեսության նախաձեռնությամբ: Գլխավոր հովանավորն է «ՎիվաՍել-ՄՏՍ» ընկերությունը:
«WebԾիրան»-ում են բացահայտվել «Էն ուրիշ Ֆրունզիկը», «Բեռնելով կյանքս» ֆիլմերը` հետագայում գրանցելով նորանոր հաջողություններ:

Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 1559

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ