Բոսնիայի Կոզարսկա Դուբիցա քաղաքի ազգային գրադարանում հայտնաբերվել է Պաբլո Պիկասոյի անհայտ կտավը, որ այնտեղ է 1980-ական թվականների վերջերից: Կտավը գրադարանին է նվիրել Բոսնիայի ազգային հերոս Բոշկո Շիլեգովիչը: Նա նկարը ստացել է անձամբ Պիկասոյից 1964 թվականին, երբ մեկնել էր Փարիզ մասնակցելու կոմունիստական կոնգրեսին: Կոզարսկա Դուբիցայի քաղաքապետ Միլե Զլոտյուրոն ասել է, որ կտավի բնօրինակ լինելը կստուգեն փորձագետները: