Գերմանացի նկարիչ Պետեր Այկմայերը ավարտել է իր՝ Էրիխ Մարիա Ռեմարկի «Արևմտյան ճամբարում՝ առանց ընդմիջման» վեպի հիման վրա կատարած գրաֆիկական նովելի աշխատանքները: Այն կհրատարակվի մայիսին, Առաջին համաշխարհային պատերազմից հարյուր տարի անց:
Այկմայերը պատրաստել է հարյուր իլյուստրացիոն աշխատանք: Նկարչի խոսքերով՝ միայն վեպը կարդալը բավարար չէ աշխատանքների համար: Նա իր կնոջ հետ եղել է, օրինակ, բելգիական Իպրեում՝ արևմտյան ճակատի կարևորագույն կետերից մեկում, որտեղ 1915 թ. պատմության մեջ առաջին անգամ փորձարկվել է քիմիական զենքը:
«Ֆլանդրիայում և Ֆրանսիայի հյուսիսում մինչև հիմա պահպանվել են բազմաթիվ վայրեր, որոնք համարվում են այդ պատերազմի մասը»,- պատմում է Այկմայերը: Նրանք գնացել են տարբեր թանգարաններ, գերեզմանատներ, որոնք պատմում են այդ տարիների իրադարձությունների մասին: Նկարչի համար կարևոր է եղել սեփական աչքերով տեսնելը բոլոր համազգեստները, զենքերը, լանդշաֆտները:
Գրաֆիկական նովելի վրա աշխատանքը Այկմայերը սկսել է դեռ 2009 թվականից, թեև չէր նախատեսել այն լույս ընծայել Առաջին համաշխարհային պատերազմի 100-ամյակին: