Կան մարդիկ, որոնք ասում են, որ Հայաստանում շարժումները չեն հաջողվում առաջնորդ չլինելու պատճառով: Կան մարդիկ, որոնք ասում են՝ պատճառը ծրագիր չունենալն է: Ոմանք ասում են՝ ժողովուրդն է անտարբեր, ոմանք էլ ընդդիմությանն են մեղադրում: Ոստիկանական բռնապետություն են դարձրել մեր երկիրը՝ դա են համարում պատճառը շատերը: Կան մարդիկ, որոնք մատնանշում են այս բոլորը միասին, իսկ գուցե ա՞յլ պատճառ կա, գուցե մեր երկրում տեղի ունեցող կարևորագույն հարցերը լուծվում են մեր երկրի սահմաններից դու՞րս:
Ինչևէ, փաստը մնում է փաստ, որ մուտանտը շարունակում է պաշտոնավարել և առանձնապես լուրջ խոչընդոտների չի հանդիպում: Տեսնենք՝ աշխարհաքաղաքական այս եռուզեռը որևէ բան կփոխի՞: Չնայած, այդ եռուզեռից հեչ լավ հոտ չի գալիս:
Արամ Աբաջյան