«Ինչպե՞ս կարող էր նման բան հորինվել, որ Հայաստանում որևէ վարչական շրջանում տեղի են ունեցել ինչ-որ անկարգություններ, որոնցում, իբր, ներգրավված է եղել Ռուսաստանի դեսպանատունը։ Ես նույնիսկ դժվարությամբ եմ պատկերացնում, թե ինչպես կարող է սա պատահել»,- մայիսի 6-ին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ պատասխանելով հայ լրագրողի հարցին:               
 

Մանուկ փոխքաղաքապետ

Մանուկ փոխքաղաքապետ
09.01.2025 | 11:09

Հարգելի հայրենակիցներ, Երևանի քաղաքապետարանի ապիկար ղեկավարների շարքում կա մի մանուկ, բառի ուղիղ և փոխաբերական իմաստով, ով քաղաքացիների կյանքը թունավորելու առաջատարն է։ Վերջին ամիսներին նրա թոթովախոս էությունից դուրս հորդած ցանկացած որոշում, հայտարարություն, խոսք բացարձակ բացառիկ կերպով վնասում է շարքային քաղաքացիներին։

Այսպես` մենաշնորհ ստացած Tellcell ընկերության կողմից QR թղթային կրիչների վրա վավերականության ժամկետը նախկինում սահմանված մեկ ամսից նվազեցվեց մինչև յոթ օր, և արդեն չորս օր։

Վերոհիշյալ մանկանը լրագրողներն այսօր տեղի ունեցած հարցազրույցի ընթացքում հարցրել են այդ գրպանահատ հիմար որոշման մասին, ինչին ի պատասխան երիտասարդ ապիկարը պատասխանել է, որ մի բան էլ գոհ մնացեք, որովհետև Բեռլինում այդ ժամկետը ընդամենը երկու ժամ է:

Հիմա այդ ապիկարին և նրա քպ խմբակին ուղղենք մի հարց իրենց առաջնորդի կարգին հաղորդման հերոսների ոճով։

Դուք ուրիշ քաղաք չգիտե՞ք:

Ապիկարին պետք է ընդամենը բացատրել, որ եվրոպական տասնյակ քաղաքներում տրանսպորտն ընդհանրապես անվճար է, իսկ իր բերած բեռլինյան օրինակը սուտ է և կեղծ, քանի որ Բեռլինում գործում է կրիչների դակման ժամանակահատված, որն իր բարդությամբ նրա ուղեղի բանը չէ։

Բեռլինի հանրային տրանսպորտի տոմսերը պետք է դակվեն (վավերացվեն) նախքան դրանց օգտագործումը։ Տոմսերը, որոնք Բեռլինում գնում են, կարող են պահել այնքան ժամանակ, որքան ցանկանում են, մինչև որոշեն դրանք դակել։

Իսկ մանուկի ասած Բեռլինի 2 ժամը երևանյան փաթեթ 90 րոպեն է։ Քաղաքի կառավարումը իրականացնող այս ռեժիմը քպ և «Հանրապետություն» կուսակցության կոալիցիան է, որի առաջնորդները ՀՀ վարչապետ և Վազգեն Սարգսյանի եղբայրն են։

Փետրվարի մեկից սպասվող 300 դրամ ուղեվարձը չի լինելու, իսկ դրա հեղինակներին և քաղաքական հայրերին հորդորում ենք տալ հրաժարական, քանզի նրանց վարած հակաժողովրդական քաղաքականությունն ուղղված է քաղաքացիների տնտեսական, սոցիալական վիճակը ծանրացնելուն։

300 դրամ չի՛ լինելու:

Սիրելի Երեվանցիներ զինվեք վստահությամբ պատրաստվեք փետրվարի մեկին։

Որպես վերջաբան այդ մանուկին հորդորում ենք որևէ հղում տրամադրել Բեռլինում իր հիշատակած տրանսպորտային նորմի մասին։

Չկա նման բան Բեռլինում!:

Հրայր ԿԱՄԵՆԴԱՏՅԱՆ

Դիտվել է՝ 1857

Մեկնաբանություններ