ԽՍՀՄ-ը բնորոշող նշանաբաններից մեկը «не положено» արտահայտությունն էր: Այդպես էին քաղաքացիներին պատասխանում մեծ և փոքր պաշտոնյաները, երբ չգիտեին, թե ինչ պատասխանել:
«Не положено» արտահայտությունն իր մեջ չէր պարունակում մերժման որևէ հիմք: Այսինքն, ասելով «не положено», պաշտոնյաներն իրավունքի տրամադրման մերժումը որևէ կերպ չէին հիմնավորում: Չորով, ավելի ճիշտ` «գժականով», մերժում էին և վերջ:
34 տարի է, ինչ ԽՍՀՄ-ը չկա: Դա Վանաձորի համայնքապետարանին, կներեք, ԽՄԿԿ (ՔՊ) Կիրովականի քաղկոմին չի վերաբերվում: Ինչու՞ ԽՄԿԿ (ՔՊ) Կիրովականի քաղկոմ: Որովհետև, վերջերս խորհրդային ոգին մեծ շուքով մտավ Վանաձորի համայնքապետարան (ՎանաձորիՀամայնքապետարան) և այն դարձրեց ԽՄԿԿ (ՔՊ) Կիրովականի քաղկոմ:
ԽՄԿԿ (ՔՊ) Կիրովականի քաղկոմում շատ արագ ընդօրինակեցին խորհրդային բարքերը և քաղաքացիների հետ սկսեցին խոսել առանց հիմնավորումների` բեզատչոտնիկների լեզվով:
Ըմբոշխնեք քաղաքացու դիմումին սրանց պատասխանը: Կարճ` «не положено»: Չորով է սա, թե «գժականով», չգիտեմ: Գիտեմ միայն, որ սրանից խորհրդային հոտ է գալիս:
Մի բան էլ` Փաշինյան Նիկոլ (Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան) և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն, եթե դեռ ցանկանում եք, որ Հայաստանի մեծությամբ երրորդ քաղաքը Վանաձոր անվանվի, ապա համայքապետարանում խմբագրի հաստիք բացեք: Ամոթ է: Անգրագիտությունն էլ պետք է սահմաններ ունենա: Թե բա` կրթությունը նորաձև է:
Կարեն ՀԵՔԻՄՅԱՆ