Մայիսի 6-ի գիշերը տասնյակ ուկրաինական անօդաչու սարքեր մեկուկես ժամ փորձել են գրոհել Մոսկվան՝ հայտնել է քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը։ 19 անօդաչու թռչող սարքեր ոչնչացվել են ՀՕՊ ուժերի կողմից, երբ նրանք մոտենում էին քաղաքին։ Անօդաչուներից մեկի բեկորները հարվածել են Կաշիրսկոյե մայրուղում գտնվող ինը հարկանի բնակելի շենքին: Հարվածային ալիքը կոտրել է վերին հարկերի և ծաղկի խանութի պատուհանները։ «Նախնական տեղեկություններով՝ լուրջ ավերածություններ ու զոհեր չկան»,- նշել է Սոբյանինը։               
 

Վտանգված է հայ մարդը, հայ ընտանիքը

Վտանգված է հայ մարդը, հայ ընտանիքը
07.03.2025 | 12:18

Քրիստոնեությունն առաջինը պետական կրոն ճանաչած երկրի ԱԺ-ում քննարկում են, թե որքան հարկ կարող են ստանալ մոլախաղերի կազմակերպիչներից։

Հարկավոր է կանգ առնել , որովհետև վտանգված է հայ մարդը, հայ ընտանիքը։

Հայաստանում խաղային ինդուստրիան պետք արգելվի ամբողջովին։

Հաջորդիվ ներկայացնում եմ իսլամի կրոնական լիդերների կարծիքը խաղամոլության վերաբերյալ։

Իսլամն իր պաշտպանության տակ վերցրեց մարդու միտքը, մարմինը, սերունդներին, կրոնը և սահմանեց, թե ինչպես ճիշտ վարվել դրա հետ: Իսլամն արգելել է որևէ կերպ վնասել այս մարդկային արժեքներին։

Իսլամն արգելել է արբեցնող նյութերի օգտագործումը և մոլախաղերը, որոնք մարդուն զրկում են երկրային և հավերժական կյանքում երջանկությունից և խաթարում ընտանիքի և հասարակության անդորրը:

Մարդկության պատմության ընթացքում հարբեցողությունն ու մոլախաղը միայն անախորժություններ են բերել և դարձել բազմաթիվ մարդկանց տառապանքի ու մահվան, ընտանիքների կործանման և հիվանդությունների տարածման պատճառ։ Այս բարոյական արատներն ունեն սոցիալական, բարոյական և տնտեսական հետևանքներ։ Այս երկու վատ սովորությունները մարդկության ամենավատ թշնամիներն են։

Որովհետև նրանք, ուղղակիորեն տիրանալով մարդուն, դառնում են ֆիզիկական և հոգևոր հիվանդությունների պատճառ։ Մի շարք մարդիկ, ովքեր տառապում են ալկոհոլից կամ մոլախաղերի կախվածությունից, ոչ միայն իրենց ամբողջ վաստակը ծախսում են իրենց կրքի վրա, այլև վատնում են իրենց երեխաների փողերը։ Անցնելով ողջամիտ բոլոր սահմանները՝ նրանք ֆիզիկական և բարոյական վնաս են հասցնում իրենց ամուսնուն և երեխաներին և նույնիսկ, հատելով սահմանը, հանցագործություններ են կատարում։

Հարբեցողությունն ու մոլախաղը բերում են տարբեր խնդիրների, դառնում մարդկանց միջև վեճերի, տարաձայնությունների, կռիվների և այլ այլանդակ վարքագծի պատճառ:

Հրայր ԿԱՄԵՆԴԱՏՅԱՆ

Դիտվել է՝ 1892

Մեկնաբանություններ