«Ինչպե՞ս կարող էր նման բան հորինվել, որ Հայաստանում որևէ վարչական շրջանում տեղի են ունեցել ինչ-որ անկարգություններ, որոնցում, իբր, ներգրավված է եղել Ռուսաստանի դեսպանատունը։ Ես նույնիսկ դժվարությամբ եմ պատկերացնում, թե ինչպես կարող է սա պատահել»,- մայիսի 6-ին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ պատասխանելով հայ լրագրողի հարցին:               
 

Ավինյան Տիգրանի հայրը ճիշտ էր, մենք` սխալվեցինք

Ավինյան Տիգրանի հայրը ճիշտ էր, մենք` սխալվեցինք
07.03.2025 | 18:48

Պարզվում է, որ մոտակա 1-1.5 ամսվա ընթացքում «Քոչարյանը պետք է Ադրբեջանին հանձնի այն, ինչ վաղուց խոստացել է», իսկ վերջինիս որդին ... ռուսական ռազմական ավիացիայի հրամանատարն է, միգուցե` սեփականատերը:

Ուրեմն, կանգնած եմ գազալցակայանում: Կողքիս 3-4 տաքսու վարորդ:

Բոլորն «Օպել»-ների վարորդներ են:

Լցակայանում կանգնածներս նայում ենք երկնքին և հետևում ռուսական ռազմական ինքնաթիռների թռիչքին:

Վարորդներից մեկը դիմում է ինձ և ավետում, որ 1-1.5 ամսվա ընթացքում Քոչարյան Ռոբերտը «պետք է հանձնի միջանցքը, Սյունիքն ու անկլավները»:

Չեմ պատասխանում: Շարունակում եմ հետևել ինքնաթիռներին: Մյուս վարորդն էլ ասաց, որ «ինքնաթիռները Քոչարյանի տղայինն են և դրանցով Քոչարյանի տղան մեզ է վախեցնում»: Էլի ինչ-որ բան ասաց:

Լավ եղավ, որ ավտոմեքենաս արագ լիցքավորեցին, հակառակ դեպքում` երրորդ վարորդից կլսեի, որ Սիրուշոն էլ ռազմական ինքնաթիռներից մեկի բորտինժեներն է կամ շտուրմանը:

Ի՞նչ ասեմ: Փաստորեն, Ավինյան Տիգրանի հայրը ճիշտ էր, մենք` սխալվեցինք:

Կարեն ՀԵՔԻՄՅԱՆ

Դիտվել է՝ 5762

Մեկնաբանություններ