Ենթադրում եմ, որ ինչպես Երևանի 2023-ի ընտրություններում իր պարտությունից անմիջապես հետո, գրեթե զուգահեռ, փաշինը, ալիևի հետ պայմանավորվածությամբ (համաձայնեցրած) իրականացրեց Արցախի հայության ցեղասպանական բռնագաղթը, այնպես էլ, Գյումրիում պարտվելուց հետո է նման մի հարձակում կատարվելու:
Այդպիսով, կարծում եմ, հողատուն ու նրա տերերը՝ էրդողանն ու ալիևը ահավոր փաստի առաջ կկանգնեցնեն Իրանին ու Ռուսաստանին:
Իսկ Հայաստանը ուղղակի կվերանա, որպես պետական միավոր: Հա, ու ոչ մի «քաղաքակիրթ աշխարհ» էլ ոչ մի կերպ, բնականաբար, չի խառնվելու հայության կոտորածին, ինչպես հիմա ողջունում ու խրախուսում են Սիրիայում ալավիների, քրիստոնյաների, դրուզների ընթացիկ կոտորածներն ու ցեղասպանությունը:
ՈՒ ընդհանրապես, խելքի եկեք, ոչ մի «քաղաքակիրթ աշխարհ» էլ չկա: Կա միայն ուժի օրենք: ՈՒ միշտ էլ դա է եղել: ՈՒ միշտ էլ դա է լինելու:
ՈՒզո՞ւմ ենք իսկապես, որ Բաքվից մեր գերիները հետ գան, ուրեմն պետք է աշխարհով մեկ «Նեմեսիս-2» անել:
Կարվի՞, կստացվի:
Չի արվի՞, ոչինչ էլ չի լինի:
Ոչ մեկը լացուկոծ անողներին շան տեղ չի դրել ու չի դնում ու չի դնելու:
Կարճ՝ «ՈՒժն է ծնում իրավունք»:
Արմեն ՀԱԿՈԲՅԱՆ