Չեմ նայում, թե ինչ է կատարվում Սիրիայում, չեմ կարող նայել. վաղուց ապրում եմ այդ կադրերի հետ ու նույնիսկ մեծ ցանկության դեպքում չեմ կարողանում դրանցից ազատվել: Ամեն անգամ, երբ թրքաբարո ՔՊ-ն ևս մի քայլով հաղթում է հայ ժողովրդին և հայկական պետությանը, այդ կադրերն ավելի հստակ և պատկերավոր են դառնում իմ մտապատկերներում:
Իմ, ինձպեսների և շատերի տարբերությունն այն է, որ մենք գիտենք՝ սա կարող է պատահել նաև մեզ հետ, իսկ նրանք շարունակում են ապավինել «հնարավոր չէ» անատամ հույսին: Աշխարհը մեզ ամեն օր ապացուցում է, որ հնարավոր է, ու դեռ մի բան էլ ավելին….
Սա է պատճառը, որ Արցախի հայաթափումից հետո իմ վերաբերմունքը կտրուկ փոխվեց ներքին դաշտում «նիկոլ պահողների» հանդեպ. փորձը ցույց է տվել, որ այս մարդիկ և կանխատեսելն ու կանխելը իրար հետ կապ չունեցող երևույթներ են, հենց այս հիմքով էլ իրավունք չունեն մնալ դաշտում՝ ոչ մի կարգավիճակով:
Էլիզա Առաքելյան