Եթե Հայաստանի առաջնորդը լիներ Հայաստանին նվիրված մեկը և ոչ թե «տրաֆարետային ինքնիշախանական», առաջին բանը, որ կաներ, հասարակության ներսում համերաշխության ապահովումն ու համընդհանուր մոբիլիզացիան կլիներ։ Ընդ որում, մոբիլիզացիա ոչ միայն և ոչ այնքան պատերազմի, որքան երկիրը վերականգնելու, տնտեսությունը հզորացնելու, անվտանգության բարձիկներ ստեղծելու, տեխնոլոգիական առաջընթաց ապահովելու համար։
Բայց Հայաստանում իշխում է Նիկոլը, ինչը ենթադրում է ատելություն, ներքին տարաձայնություններ, հանցագործությունների աճ, պառակտում, տնտեսության ռեգրես, հարկային տեռոր, ճգնաժամ, իրար նկատմամբ անվստահություն, անբարոյականության աճ, կոլաբորացիոնիզմ, ատելություն...
Իսկ ինչպես հայտնի երգում է ասվում՝ Նիկոլի շնորհիվ «լրբերը սրբեր են դարձել»:
Արա Պողոսյան