Իրանը մշակել է Իսրայելին հարյուրավոր բալիստիկ հրթիռներով հակահարված հասցնելու ծրագիր՝ հրեական պետության կողմից հարձակման դեպքում՝ գրել է ամերիկյան New York Times թերթը՝ հղում անելով իրանցի բարձրաստիճան պաշտոնյային։ CBS News հեռուստաալիքը ավելի վաղ հաղորդել էր, որ Իսրայելը լիովին պատրաստ է ռազմական գործողություն սկսել Իրանում: Նշվել էր, որ Վաշինգտոնը սպասում էր հարևան Իրաքում գտնվող որոշ ամերիկյան օբյեկտներին ուղղված Իրանի հարվածներին:               
 

ՈՒկրաինայում տեղի կունենա զորավարժություն 15 երկրների զինծառայողների մասնակցությամբ

ՈՒկրաինայում տեղի կունենա զորավարժություն 15 երկրների զինծառայողների մասնակցությամբ
15.09.2014 | 14:07

Այսօր ՈՒկրաինայի արևմուտքում մեկնարկում են տասնօրյա զորավարժություններ՝ 15 երկրների զինծառայողների մասնակցությամբ։

Զորավարժություններին կմասնակցի մոտ 1300 զինվորական, որոնցից 200-ը՝ ԱՄՆ-ից:
Նշվում է, որ մարտական կրակ զորավարժությունների ժամանակ չի լինելու:

Դիտվել է՝ 3302

Մեկնաբանություններ